ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. տեսական աստղաֆիզիկոս
Վիկտոր Համբարձումյանն աշխարհահռչակ աստղաֆիզիկոս էր և տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Նրա հայտնագործություններն ու տեսությունները պատկանում էին այդ բուռն զարգացող ոլորտի ամենաառաջատար գաղափարների թվին։
Ծագումը
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թ., Թիֆլիսում (այժմյան Թբիլիսին՝ Վրաստանի մայրաքաղաքը), ապա մեկնել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) ուսանելու։
Ճանաչված է
Աստղաֆիզիկայի ոլորտում բազմաթիվ հայտնագործություններ և աստղագիտական հետազոտությունների կարևոր կենտրոն Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր։ Համբարձումյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի համահիմնադիրներից էր և նրա ամենաերկար պաշտոնավարած նախագահը։ Եղել է Բենիամին Մարգարյանի ղեկավարը, ով հետագայում հայտնագործեց Մարգարյանի հայտնի գալակտիկաները։
Նշանավոր մտքեր
-Ես ի սկզբանե մեծ սեր ունեի մաթեմատիկայի և հաշվարկների նկատմամբ։
-Ես ապրում եմ այն հույսով և սպասումով, որ երիտասարդ աստղագետների հաջորդ սերունդն իսպապես կկարողանա առաջ տանել այս գործը մեզնից էլ լավ:
Այլոց խոսքով
«[Համբարձումյանը] Հայաստանը տեղադրեց աստղագիտական քարտեզի վրա»,- գրել է The Independent-ը:
«… Իր ժամանակի հզորագույն գիտնականներից մեկը»,- նշված է Արքայական ընկերության կենսագրական հուշերում (Royal Society Biographical Memoirs):
«… Համաշխարհային աստղագիտության հսկաներից մեկը…»,- գրված է Դեյվիդ Չերրիի «21-րդ դարի գիտություն և տեխնոլոգիա» պարբերականում (21st Century Science & Technology):
Նշանավոր գործեր