ՀՅՈՒԶ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ՌԵԺԻՍՈՐՆԵՐ, ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ, ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ

Armenian

Հյուզ եղբայրները՝ Ալենը և Ալբերտը, երկվորյակ ռեժիսորներ են։ 21 տարեկանում նկարահանել են իրենց առաջին կինոնկարը, որն արժանացել է մեծ ճանաչման։

Ծագումը

Ծնվել են 1972 թ., Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նրանց մեծացրել է հայ մայրը, միայնակ։

Ճանաչված է

Հյուզ եղբայրների նկարահանած ֆիլմերը կենտրոնանում են ամերիկյան սևամորթների կյանքի փորձությունների ուղղակի և անմիջական պատկերման վրա։ Նրանց ամենահայտնի և մեծ հավանություն ստացած ֆիլմերից են «Սպառնալիք II. հասարակություն» ("Menace II Society"), «Մեռած նախագահները» ("Dead Presidents") և «Եղիայի գիրքը» ("The Book of Eli")՝ Դենզել Վաշինգթոնի դերակատարմամբ։

Նշանավոր մտքեր

«Տեսահոլովակները նկարահանողը երբեք չի սովորի ֆիլմ նկարել։ Նա ընդամենը հմտություններ ձեռք կբերի և կսովորի կինոյի մի քանի հնարք գործածել», – կարծում է Ալեն Հյուզը:

«Ֆիլմ նկարելիս հետևիր ներքին զգացողությանդ»,– խորհուրդ է տալիս Ալբերտ Հյուզը:

Այլոց խոսքով

«Հյուզ եղբայրներին հնարավորություն տուր, ու նրանք կցուցադրեն, որ բնատուր ռեժիսորներ են»,– ասել է Ռոջեր Էբերթը:

«... Հյուզ եղբայրները մեծ ռեժիսորներ են. նրանց գործերը միաժամանակ և՛ շլացնում, և՛ ծանր զգայական արձագանք են առաջ բերում...», – գրել է Entertainment Weekly-ին:

Նշանավոր գործեր

Ալբերտ Հյուզ

Ալեն Հյուզ

Image: 
Display type: 
Small
Weight: 
0