ԱՐՏՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ. ԵՐԱԺԻՇՏ, ԵՐԳԱՀԱՆ
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 03/26/2015 - 07:27
Armenian
Արտո Թունչբոյաջյանը Գրեմիի մրցանակակիր ֆոլկ-երաժիշտ է։ Հայտնի է իր ավանգարդ ոճով։
Ծագումը
Թունչբոյաջյանը ծնվել և մեծացել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Ճանաչված է
Արտոյի էկլեկտիկ երաժշտությունն ուղեկցվում է իր բացառիկ վոկալով, ինչի շնորհիվ նրա ձայնն առանձնահատուկ և կայուն տեղ է զբաղեցրել հայկական ավանգարդ ֆոլկ-ջազի ասպարեզում։ Թունչբոյաջյանը հիմնել է Armenian Navy Band համույթը, որը միահյուսելով հայկական և ժամանակակից գործիքները՝ ստեղծում է իր նմանը չունեցող հնչողություն։
Նշանավոր մտքեր
-Ես ոչ ոքի չեմ կրկնում… Ինքդ քեզ պիտի արտահայտես։
Այլոց խոսքով
«Նա իր հետ նոր համուհոտ բերեց, որը հաճախ չես գտնի ֆյուժըն ոճում՝ հայկական-բլյուզ ոճը» –նրա մասին գրել է All About Jazz-ը:
Նշանավոր գործեր
Image:
Display type:
Small
Weight:
0