ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ՆԵՐԴՐՈՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ՀՍԿԱ
Լաս Վեգաս քաղաքը, ինչպիսին որ կա, ստեղծել է Քըրք Քըրքորյանը։ Մի պահ նա 41-րդն էր աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։ Չնայած աշխարհով մեկ իր ձեռնարկած լայնածավալ բարեգործությանը՝ մշտապես խուսափել է ուշադրության կենտրոնում լինելուց, հրաժարվել պարգևներից և երբեք չի համաձայնել, որ իր նվիրատվություներից որևէ մեկը կոչվի իր անունով։
Ծագումը
Ծնվել է 1917 թ., Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների ընտանիքում։
Ճանաչված է
Քըրքորյանն աշխարհի խոշորագույն հյուրանոցների կառուցողներից է։ Նրան են վերագրում Լաս Վեգասի զարգացման և դրա խաղատներն ու հյուրանոցներն իրենց ներկայիս կարգավիճակին հասցնելու պատիվը։ Ի վերջո, նա է եղել դրանցից շատերի հիմնադիրը։ Մետրո-Գոլդվին-Մայեր (Metro-Goldwyn-Mayer) կինոստուդիայի նախկին սեփականատերն է։ Լինելով հմուտ ներդրող՝ ներգրավվել է նաև ավտոարտադրության ոլորտում և դարձել «Ֆորդ» և «Քրայսլեր» ընկերությունների նշանակալի մասի բաժնետերը։
Մի ընթացք եղել է Լոս Անջելեսի ամենահարուստ մարդը, եղել է աշխարհի մեծահարուստների ցուցակում։ Հայտնի էր իբրև եռանդուն բարեգործ, իսկ վերջերս Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին (UCLA) 200 միլիոն ԱՄՆ դոլար էր նվիրաբերել Dream հիմնադրամի ստեղծման և ուսումական այլ ծրագրերի համար։
Նշանավոր մտքեր
-Բազմաթիվ հարցեր ես տալիս, մարդկանց ես լսում, բայց, ի վերջո, հետևում ես սեփական բնազդիդ։
-Երբ քեզ կայացնողը դու ես, կյանքում շատ վաղ ես սկսում։ Քո ձգտումը տարբերվում է և նույնիսկ ավելի ուժեղ է, քան ժառանգություն ստացածինը։
Այլոց խոսքով
«Այս մարդուն հաճախ համարում են Լաս Վեգասի հիմնադիր հայրը...»,– գրել է Las Vegas Sun-ը:
«Իբրև խաղատների ասպարեզի ռահվիրա՝ Քըրքորյանը Լաս Վեգասի գերհանգստավայրերի զարգացման գործում առասպելական համարում ունի», – նշել է Las Vegas Sun-ը:
«... Լաս Վեգաս գերհանգստավայրի հիմնադիր հայր...», – բնորոշել է Las Vegas Review-Journal-ը:
Նշանավոր գործեր