ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԵՐԳԻՉ, ԴԵՐԱՍԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾ
Ֆրանսիայի ամենասիրված երգիչների շարքում Շառլ Ազնավուրը հայտնի է իբրև ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա։ Նրան հայտնագործել է ոչ այլ ոք, քան ինքը Էդիտ Պիաֆը, ով այնքան էր տպավորվել նրա ձայնից, որ տարավ նրան իր հետ շրջագայության։
Ծագումը
Ազնավուրը ծնվել է Փարիզում (Ֆրանսիա)։ Ծնողները ծագում են Ջավախքից (ներկայիս Վրաստանում) և Զմյուռնիայից (ներկայիս Թուրքիայում)։
Ճանաչված է
Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։ Իր մի շարք շրջագայություններից բացի, համատեղ հանդես է եկել ժամանակի ամենահայտնի կատարողների հետ. Էդիտ Պիաֆ, Ֆրենկ Սինատրա, Ռեյ Չարլզ, Պլասիդո Դոմինգո, Անդրեա Բոչելլի, Սթինգը, Յուսու Ն'Դուր և Բոբ Դիլան։
1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո գլխավորել է մարդասիրական մեծածավալ նախաձեռնություն՝ տեղեկարշավ վարելով և միջոցներ հավաքագրելով տուժածներին օժանդակելու համար։
Նշանավոր մտքեր
-Երգերս ես գրում եմ հեղինակի պես՝ իբրև մի պատմություն. ու եթե այն լավն է, դրանից բխող երգն էլ է լավը լինում։
-Իմ լսարանում կան ամեն կրոնի, գույնի, լեզվի ու եկամտի տեր մարդիկ։ Ես բաց եմ իմ երգը սիրող յուրաքանչյուրի առջև։
-Ես երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք։
Այլոց խոսքով
«Դարի արվեստագետ», – փաստել է CNN/TIME-ի հարցման արդյունքները:
«Ֆրանսիացի փոփ-աստված», – ասել է Ստեֆան Հոլդերը (New York Times):
«Շանսոնի վարպետ»,– նշել է Deutsche Welle-ը:
«... համարվում է բոլոր ժամանակների խոշորագույն երգիչ-երգահաններից մեկը...»,– գրել է Huffington Post-ը:
«... Ֆրանսիայի ամենահայտնի երգիչը...»,– նշել է The Hollywood Reporter-ը:
Նշանավոր գործեր