ՔԵՆԵԹ ԽԱՉԻԿՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՏՐԱՏԵԳ

Armenian

Քեն Խաչիկյանը, ում նաեւ անվանում են «Կալիֆորնիայի Հանրապետական կուսակցության առյուծ», քաղաքական ռազմավարության մասնագետ է, ով իբրեւ գլխավոր խորհրդատու ընդգրկված է եղել նախագահական ինն ընտրարշավներում։ Աշխատել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրասենյակում, եղել է նրա ելույթների հեղինակը (speechwriter)։

Ծագումը

Ծնվել է Կալիֆորնիայի Վիզալիա քաղաքում, Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Միացյալ Նահանգներ ներգաղթած ծնողների ընտանիքում։

Ճանաչված է

Որպես նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթների հեղինակ (speechwriter)՝ Խաչիկյանն է գրել նրա առաջին երդմնակալության ուղերձը եւ իրանական ճգնաժամից ազատված պատանդներին ուղղված ողջույնի խոսքը։ Նրա կերպարը ներառվել է նաեւ 2008 թ. նկարահանված «Ֆրոսթ/Նիքսոն» ("Frost/Nixon") կինոնկարում։

Նշանավոր մտքեր

-Երբ նախագահ Ռեյգանը գրիչն առնում էր ձեռքն ու ձայն հաղորդում իր խոսքին, ես համոզվում էի, որ նա դրանք տեսնում ու լսում է իր ունկնդրի աչքով ու ականջով։

-Խնդիրն առաջ շարժվելն է, բանավեճը մեղադրանքներից ու սխալներից լուծումների դաշտ փոխադրելը։

Այլոց խոսքով

«...ռազմավարության մեծ վարպետ...»,– նրա մասին գրել է Los Angeles Times-ը:

Նշանավոր գործեր

Նախագահ Ռոնալդ Ռեյգանի առաջին երդմնակալության ուղերձը, 1981թ. հունվարի 20

 

Image: 
Display type: 
Small
Weight: 
0