Ապրիլի 23-ին լռության մեկ րոպեով եւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերի հարյուր ղողանջով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:
Ի՞նչ էր կատարվում Երեվանում
Հարգելի ընթերցողներ,
Մենք ապրիլի 23-25-ը ձեզ էինք ներկայացնում Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցի հիշատակման միջոցառումների մասին լուրեր Երեւանից, Փարիզից, Բեռլինից, Բուենոս Այրեսից եւ Մոսկվայից: Մեր նպատակն էր ձեզ տրամադրել տեղեկատվություն՝ առաջին ձեռքից: Այստեղ առանձնացրել ենք Հայաստանում այդ օրերին տեղի ունեցող կարեւոր միջոցառումները:
Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք այդ հուզառատ օրերին:
100 LIVES-ի թիմ
1. 1.5 միլիոն սուրբ նահատակներ
2. System of a Down-ը «արթնացրեց հոգիները» Երեվանում
Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին System of a Down-ը (SOAD) «արթնացնում է հոգիները» Wake up the souls խորագրով միջազգային շրջագայությամբ, որի շրջանակում հայտնի ռոք-խումբը ապրիլի 23-ին բացօթյա համերգ ունեցավ Երեւանում՝ Հանրապետության Հրապարակում։
3. Ապրիլի 24, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի հատկապես ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ,ծաղիկներ դնում անմար կրակի շուրջ՝ ոգեկոչելով Հայոց զեղասպանության նահատակներին:
4. «Վերածնունդ»`«24/04» համաշխարհային նվագախմբի կատարմամբ
Ավելի քան 120 երաժիշտներ «24/04» միավորված նվագախմբով ու երաժշտության լեզվով աշխարհին կոչ արեցին դատապարտել ցեղասպանությունները: Նվագախումբը Երեւանում կատարեց վերջին 100 տարիներին հայ կոմպոզիտորների կողմից գրված ստեղծագործություններ:
5. Ջահերով երթ
Ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Ձեզ ենք ներկայացնում 100 LIVES-ի տեսաշարը: