Նուբար Փաշա. Եգիպտոսի առաջին վարչապետը

Armenian
Ով էր նա
 

Եգիպտոսն աշխարհի ամենաբազմամարդ արաբական պետությունն է եւ ընկալվում է որպես արաբական երկրների առաջնորդ։ Ուստի անչափ հետաքրքրական է, որ դրա առաջին վարչապետը հայ էր՝ Նուբար Նուբարյան կամ Նուբար Փաշա անունով։

Նուբարյանը Բրիտանական Եգիպտոսի քաղաքական գործիչներից էր։ Կրթություն ստանալով Եվրոպայում եւ ձեռք բերելով բացառիկ խելացի մարդու համբավ՝ նա մեծ դեր է ունեցել եգիպտական անկախ պետության հիմքերի ձեւավորման գործում։ Քաղաքականապես ակտիվ տարիներին Նուբար Փաշան նշանակվել է պետության առաջին վարչապետ։

Եգիպտոսի այդ ժամանակվա գեներալ-տեսուչը Նուբար Փաշայի մասին ասել է, որ նա «եգիպտական նորագույն քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է, իսկ ինտելեկտով անհամեմատ բարձր է իր մրցակիցներից»։

Չնայած բրիտանացիներն աջակցում էին նրա կառավարմանը՝ նա բազմիցս փորձել է պաշտպանել Եգիպտոսի անկախությունը։ Ինչեւէ, քաջ գիտակցելով երկրի քաղաքականության ու կառավարման մեջ Մեծ Բրիտանիայի դերը, նա ասել է. «Ես Եգիպտոսը չեմ կառավարում, ես ղեկավարում եմ Եգիպտոսի բրիտանական կառավարությունը։ Ես ընդամենն ապահովում եմ պաշտոնական մեքենայի յուղումը»։ Եգիպտոսի բրիտանական վերահսկողությունից դժգոհ՝ նա հրաժարվել է վարչապետի պաշտոնից եւ վախճանվել մի քանի տարի անց՝ 1899թ.,Փարիզում։

 

Հետաքրքիր փաստ

Նուբար Փաշան Եգիպտոսի կառավարության կազմում ծառայել է 50 տարի, եւ այդ ընթացքում աշխատել է արաբ հռչակավոր առաջնորդ Մուհամեդ Ալիի, ինչպես նաեւ Նապոլեոն III-ի հետ:
 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0