Տիգրան Մեծ արքա
«[Տիգրանը] ստիպեց Հռոմեական հանրապետությանը դողալ իր զենքի զորության առջեւ»,- գրել է Կիկերոնը:
Ով է նա
Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծը (հայտնի նաեւ որպես Տիգրան Բ)՝ հայոց թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։ Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։
Նրա հզորանալն աստիճանաբար սկսում է անհանգստացնել Հռոմին՝ ժամանակի հզորագույն կայսրությանը։ Մի շարք ճակատամարտերի ու ձգձգվող պատերազմական դրության հետեւանքով Տիգրանն ի վերջո պարտություն է կրում հռոմեական մեծ զորավար Պոմպեոսից, սակայն, այնուամենայնիվ, պահպանում է հռոմեացի ժամանակակիցների հարգանքը եւ մինչեւ մահը շարունակում կառավարել Հայքը՝ գահը փոխանցելով որդուն՝ Արտավազդին։
Հետաքրքիր փաստ
Իր պատկերը կրող դրամների վրա Տիգրան Մեծի թագին պատկերված է մի աստղ, որն ըստ ենթադրությունների՝ ոչ այլ ինչ է, քան Հալլեի գիսավորը, որը երեւացել էր նրա գահակալության ընթացքում։
Ավելին