Ալենուշ Տերյան. Իրանի առաջին կին աստղագետ եվ աստղաֆիզիկոս

Armenian

«Նա միշտ ասում էր, որ դստեր անունն արեգակ է, իսկ որդունը՝ լուսին»,- հիշում է Տերյանի նախկին ուսանողը

Ով է նա

Ալենուշ Տերյանը կոչվել է «իրանական աստղագիտության մայր» եւ եղել Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը։ 1964թ. նա դարձել է Իրանի առաջին կին պրոֆեսորը ֆիզիկայի ոլորտում։

Ալենուշ Տերյանը մեծացել է երկրի հայկական հին համայնքում եւ ուսանել Թեհրանի համալսարանում, որում էլ հետագայում սկսել է դասավանդել։ Ուսումը շարունակել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում, իսկ ապա վերադարձել Իրան եւ աշխատել որպես թերմոդինամիկայի պրոֆեսորի օգնական։

Երբեք ամուսնացած չլինելով՝ Տերյանն իր ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների եւ դասավանդման վրա։ Հայտնի է եղել որպես հոգատար ուսուցիչ, եւ փոխադարձաբար մեծ սեր է վայելել իր ուսանողների շրջանում։

Հետաքրքիր փաստ

Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները։ Նա վախճանվել է ծերանոցում։

Ավելին

 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0