Վիտորիա Աղանուր. բանաստեղծուհի

Armenian

«Ես իմ մեջ զարգացրել եմ բաց տարածությունների ծարավ, արեւի տենչ, մշուշների սարսափ ու սոսկում եմ բոլոր տեսակի սահմանափակումներից»

Ով է նա
 

Վիտորիա Աղանուրն իտալահայ բանաստեղծուհի էր, որի գործերը նրան դասում են Իտալիայի նշանավորագույն կին գրողների շարքը։

Ծնված լինելով Պադովայի հայկական ազնվական ընտանիքում՝ նա, նախքան Նեապոլ տեղափոխվելը, հասակ է առել «Հայոց տանը» (“Casa degli armeni”)։ Նրա հայրը Հնդկաստանից էր, սակայն հիմնավորվել էր Եվրոպայում՝ սկզբից բնակություն հաստատելով Փարիզում: Սակայն հետագայում տեղափոխվելով Իտալիա՝ հայ կաթոլիկ հոգեւորականությանը՝ Մխիթարյաններին մոտ լինելու համար, որոնց վանքը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում էր։ Վիտորիայի ուսուցիչը եղել է իտալացի գրող Ջիակոմո Ձանելլան, որը տպավորված է մնացել նրա վաղ գործերից եւ հորդորել է Վիտորիային շարունակել գրել։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հավերժական լեգենդը» (Leggenda Eterna), նա տպել է 45 տարեկանում՝ ձոնելով այն մոր հիշատակին։ Թեպետեւ նա անհանգստանում էր, որ այն լավ տպավորություն չի գործի, գիրքը շատ լավ ընդունվեց։ Աղանուրի սոնետների մասին գրելիս իտալացի փիլիսոփա, մտավորական եւ քննադատ Բենեդետո Կրոչեն ասել է, որ դրանք «ամենաչքնաղն են իտալուհու կողմից երբեւէ գրվածներից»։ Իր առաջին ստեղծագործության դրական ընդունելությունից ոգեւորված՝ Վիտորիան տպագրել է իր երկրորդ գիրքը՝ «Նոր քնարերգությունը» (Nuove liriche)։

Չնայած ունեւոր կյանքին՝ Աղանուրն ընկճված անհատականություն է ունեցել, ինչն արտահայտվել է նրա ստեղծագործություններում։ Նրա պոեմներն ու նամակները դեպի ազատություն տանող ուղիներ էին՝ իր մելամաղձության ճահիճը մեղմացնելու համար։ Մոր մահը խորապես ցնցեց նրան, սակայն իտալացի ազնվական Գվիդո Պոմպիլի հետ ամուսնությունը նոր կյանք հաղորդեց Վիտորիա Աղանուրին։

Հետաքրքիր փաստ

Աղանուրը հանկարծակի վախճանվել է քաղցկեղից։ Ամուսինը, չդիմանալով վշտին, նույն օրն ինքնասպան է եղել։

Ավելին

 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0