ՇԵՐ. ԱՍՏՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
Շերը բոլոր ժամանակների ձայնագրությունների ամենամեծաքանակ վաճառք ունեցած կատարողներից է, սակայն դրանից բացի եղել է Բրոդվեյի աստղ, հեռուստատեսության և կինոյի դերասան։
Ծագումը
Շերը ծնվել և մեծացել է Կալիֆորնիայում։ Հայրը հայ է, մայրը՝ ամերիկուհի։
Ճանաչված է
Շերը թողարկել է մի քանի տասնյակ ալբոմ, հեռուստատեսության և կինոյի աստղ է, մարդու իրավունքների ակտիվիստ։ «Լուսնոտը» (Moonstruck) ֆիլմում իր դերակատարության համար պարգևատրվել է Ամերիկյան Կինոակադեմիայի մրցանակով։ Հայտնի է իր անհատնում էներգիայով և տասնամյակների անընդմեջ ժողովրդականությամբ։ Գերաստղ երևույթի բառացի մարմնացումն է։
Նշանավոր մտքեր
-Եթե իսկապես ինչ-որ բան ես ուզում, ինքդ էլ կհասկանաս ինչպես դա իրականացնել։
-Քանի դեռ հիմար երևալուն պատրաստ չես, մեծագույնը լինելու հնարավորություն երբեք չես ունենա։
-Ես ընդամենը ես եմ։ Չգիտեմ ով կլինեի, եթե ինքս չլինեի։
Այլոց խոսքով
«Շերը փոփի աստվածուհին է»,– գրել է BuzzFeed-ը:
«Վերադարձի թագուհին»,– նշել է New York Times-ը:
«Շոու-բիզնեսի պատմության մեջ դեռ ոչ ոք չի ունեցել Շերի կարիերայի մեծությունն ու բազմակողմանիությունը։ Նա եղել է դեռահաս փոփ-աստղ, հեռուստահաղորդավար, մոդայի ամսագրի մոդել, ռոք-աստղ, փոփ-երգչուհի, Բրոդվեյի դերասանուհի, օսկարակիր դերասանուհի, դիսկոյի սենսացիա և մի մեծ լրազամբյուղի առիթ»,– կարծում է կենսագիր Մարկ Բեգոն:
Նշանավոր գործեր