ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՂ
Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային եւ բանկային գործունեությամբ։
Ծագումը
Էդուարդո Էռնեկյանը ծնվել եւ մեծացել է Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։
Ճանաչված է
Որպես Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Էդուարդո Էռնեկյանը երկրի տնտեսության բազմաթիվ ճյուղեր հասցրել է զարգացման եւ դուրս բերել շուկա։ Corporación América-ի վերջին նախագծերից է Անդյան Կորդիլերները հատող մայրուղու շինարարությունը։ Նրա շնորհիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը հասցվել է միջազգային մակարդակի։ Ներկայումս ներգրավված է հայկական գինու հնագույն արտադրությունը վերակենդանացնելու գործում։
Նշանավոր մտքեր
-…երիտասարդներն ազդեցիկ կերպարներին հետեւելու ձգտում ունեն:
Այլոց խոսքով
«Էդուարդո Էռնեկյանը չափազանց ազդեցիկ կերպար է։ Նրա մտահղացումների տեսլականը դուրս է զուտ բիզնեսի շրջանակից։ Նրան կրկնօրինակել է պետք, քանի նա մի լույս է, որն առաջնորդում է մեզ», – ասել է Բարուք Թենենբաում՝ Raoul Wallenberg հիմնադրամի հիմնադիրը:
Նշանավոր գործեր