Միսաք Մանուշյան. ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդ

Armenian
«Ազատագրական բանակին ես միացել եմ իբրեւ կամավոր եւ այժմ մեռնում եմ հաղթանակին ու նպատակներիս մեկ քայլ չհասած։ Մահվան պահին ես հայտարարում եմ, որ չունեմ ոչ մի ատելություն գերմանացի ժողովրդի կամ որեւէ ուրիշի նկատմամբ»։

Ով է նա

Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկը եւ ղեկավարել FTP-MOI խումբը, որը համալրված էր հիմնականում Հունգարիայից, Ռումինիայից եւ Լեհաստանից ներգաղթած զինվորներով։ Խմբի անդամներից շատերը եղել են հրեաներ։

Մանուշյանը ծնվել է 1906 թվականին, Օսմանյան կայսրության Ադիյաման քաղաքում եւ վերապրել Հայող ցեղասպանությունը։ Ծնողներն սպանվել են կոտորածների ընթացքում, սակայն ինքը հաջողացրել է ազատվել եւ եղբոր հետ միասին հասել Ֆրանսիա։ Լինելով համոզված կոմունիստ՝ ներգրավվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում՝ զուգահեռաբար տպագրելով նաեւ հայկական «Զանգու» թերթը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո բանտարկվել է, ապա ազատ արձակվել, ինչից հետո միացել է դիմադրության շարժմանը՝ գլխավորելով երիտասարդ հայերից կազմված մի ջոկատ։ Մանուշյանի եւ նրա մարտիկների իրագործած հարձակումները կարեւորել են նրա անունը ինչպես FTP-MOI կազմակերպության շարքերում, այնպես էլ նացիստների համար։ Նա ներառվել է նացիստական «l’Affiche Rouge» («Կարմիր պաստառ») ագիտացիոն տխրահռչակ ցուցակի մեջ, որում նշված է եղել է որպես խմբի հայազգի առաջնորդ։

Մանուշյանը ձերբակալվել է նացիստների կողմից եւ ենթարկվել մահապատժի։
 

Հետաքրքիր փաստ

Լինելով նաեւ բանաստեղծ՝ Մանուշյանը դեմ է արտահայտվել բռնությանը, մինչեւ որ կոմունիստ լինելու համար ձերբակալվել եւ բանտարկվել է նացիստների կողմից։
 

Ավելին

 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0