Գեորգի Գարանյան. ռուսական ջազի պիոներ
«Գարանյանը սաքսոֆոնահար էր, կոմպոզիտոր, երաժշտական ձեւավորող ու դիրիժոր, եւ հմուտ էր այդ բոլոր ասպարեզներում։ Անկասկած, նա ռուսական ժամանակակից ջազի ամենակարեւոր ներկայացուցիչներից է»,- ասել է ռուսաստանցի ջազմեն Յուրի Սաուլսկին:
Ով է նա
Ջազմեն Գեորգի Գարանյանը եղել է Խորհրդային Միությունում հետպատերազմյան տարիների երաժշտական շարժման առաջամարտիկը. կատարող եւ դիրիժոր՝ նրա օգնությամբ է հիմնադրվել ու կայացել ռուսական ջազի բեմը։
Գարանյանը ծնվել է Մոսկվայում եւ ամբողջ կյանքում ապրել Ռուսաստանում։ Սովորելով սաքսոֆոն՝ նա շարունակ աշխատել է կատարման տեխնիկայի բարելավման վրա, մինչեւ վերջապես նկատել են նրան եւ հրավիրել նվագելու ոչ միայն Ռուսաստանում, այլ՝ արտասահմանում։ Ելույթ է ունեցել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանով՝ իբրեւ խորհրդային ջազմեն։ Գարանյանը մասնակցել է Խորհրդային Միության միակ ձայնագրման ստուդիայի՝ «Մելոդիայի» առաջին տարիների աշխատանքներին եւ ղեկավարել «Մելոդիա բիգ բենդ» ջազ-անսամբլը։
Որոշ ժամանակով նա, հետեւելով իր տաղանդի կանչին, հեռացել է Մոսկվայից՝ հաստատվելով հարավային Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Այնտեղ նա ղեկավարել է քաղաքային անսամբլը՝ դարձնելով այն ամենահաջողակ ջազ-խումբն ամբողջ երկրում, սակայն ի վերջո վերադարձել է մայրաքաղաք։
Ամերիկյան «Օրեգոն Բենդ» ջազ-խմբի հետ համագործակցության արդյունքում Գարանյանը ներկայացվել է Գրեմմի մրցանակի։ Նրան շնորհվել է նաեւ «Ժողովրդական արտիստի» կոչում՝ Խորհրդային Միության ամենաբարձր պարգեւն արվեստի ասպարեզում։
Հետաքրքիր փաստ
Նախքան հայտնի ջազմեն դառնալը, Գարանյանը սովորել է Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանում՝ նպատակ ունենալով դառնալ ինժեներ։
Ավելին