Շարժելով հիշողությունը

Armenian

Ուոլթ Դիսնեյը մի անգամ ասել է, որ անիմացիան առաջարկում է պատմություն պատմելու եւ տեսողական զվարճանքի մի տարբերակ, որը կարող է ինֆորմացիոն եւ հաճելի լինել աշխարհի ցանկացած մասում ապրող ցանկացած տարիքի մարդու համար:

Չորս ընկերների համար, որոնք հանդիպել են Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Անիմացիայի բաժնում, անիմացիան միայն զբաղմունք չէ, այն իրականացած երազանք է:

Երեք տարի միասին սովորելուց հետո նրանք հիմնել են Yelling Animation Studio-ն, որը «Թումոյի» առաջին անիմացիոն start-up-ն (սկսնակ բիզնես) է: 2015-ի ապրիլին նրանք ավարտեցին իրենց առաջին գործը. երկու դրվագ նվիրված Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին:

100 LIVES-ն ուրախ է ներկայացնել այդ երկու հուզիչ պատմությունները: Դիտեք դրանք ու էլ երբեք չեք մտածի, որ անիմացիան միայն երեխաների համար է:

 

Musaler from Yelling Animation on Vimeo.

Missioners from Yelling Animation on Vimeo.

 

Լուսանկարը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի

Weight: 
-59
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Անիմացիայի անսպասելի կիրառում