«Ձեզանից մեկը...»` Մարինե Ալես
100 LIVES նախագծի շրջանակում կազմակերպված «Ձեզանից մեկը...» երաժշտության եւ պոեզիայի երեկոները նպատակ ունեն հանրությանն իրազեկել նախագծի մասին եւ ներկայացնել Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները:
Երեկոյի ընթացքում բանաստեղծուհի, երգահան Մարինե Ալեսի պոեզիան եւ երաժշտությունը զուգորդվում են տեսահոլովակներով, որոնք պատմում են ցեղասպանությունը վերապրածների իրական պատմություններ: Նրանցից մեկն է Հմայակ Վարդանյանը՝ Մարինե Ալեսի պապիկը՝ հրաշքով փրկված արճեշցի մի երեխա, որն իր ապաստանը գտավ Էջմիածնի որբանոցում: Հիշողությամբ զրուցելով՝ Մարինեն իր պապիկին է պատմում այն ամենն, ինչ նա տեսնել չի հասցրել եւ շնորհակալություն հայտնում այն հոգեւոր ժառանգության համար, որ փոխանցվել է Վարդանյաններին:
100 LIVES-ի՝ մարդասիրությունն արժեւորելու սկզբունքին հավատարիմ՝ երեկոների ընթացքում ոգեկոչվում են բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն գտնվել, դժվարության պահին օգնության ձեռք են մեկնել հայերին՝ շնորհելով նրանց ապրելու եւ արարելու հնարավորություն:


Մարինե Ալեսը ողջունում է հանդիսատեսին Գյումրիում:

Երգիչ Դավիթ Ամալյանը

Երգիչ Ֆորշը

Ջիվան Գասպարյան կրտսերը

Մարինե Ալեսն ու «Կադանս» անսամբլը

Վարազդատ Խաչումյան՝ «Կադանս» անսամբլի ջութակահար

Երգչուհի Յանինան

Հակոբ Ջաղացպանյան՝ «Կադանս» անսամբլի կիթառահար

Մարինե Ալեսը բանաստեղծություններ է ընթերցում:

Գյումրիի երեկոն կայացավ հոկտեմբերի 28-ին Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Թբիլիսիում միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանն ու «Կադանս» անսամբլը

Թբիլիսիի միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին Մարջանիշվիլիի անվան պետական դրամատիկական ակադեմիական թատրոնում։

Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Մարինե Ալեսը

Մարինե Ալես՝ «Ձեզանից մեկը...»