Սուրբ Գեվորգ եկեղեցու վերածնունդը

2015 թվականի հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում վերաօծվեց եւ վերաբացվեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարը։  

Եկեղեցին կառուցվել է 1251թ. հայ առեւտրական Կարինցի Ումեկի կողմից, ով XIII դարի սկզբին բնակություն էր հաստատել Թիֆլիսում։ Եկեղեցուն կից տարածքում ամփոփված են հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Բորիս Շելկովնիկովի եւ Իվան Լազարեւի աճյունները։

«Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման» նախագիծը մեկնարկել էր 2012թ.՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի կարեւորագույն ծրագրերից մեկը։ Գաղափարն արժանացավ Վրաստանի կառավարության հավանությանը եւ ստացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Ծրագրի նախաձեռնողներն ու մասնակիցները լիահույս են, որ Թբիլիսիում առաջնորդանիստ տաճարի վերականգնումը թույլ կտա վիրահայ համայնքին ապրել լիարժեք հոգեւոր ու կրոնական կյանքով։ 

Armenian
Weight: 
-117
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Լուսանկարներ