Վարդինե Մանուկյան

Armenian
Intro: 
Պապիկս ու նրա ծնողները փրկվել են ջարդերից նաեւ քրդերի օգնությամբ: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ օգնել են մեր նախնիներին:
Weight: 
10
Related content: 
Story elements: 
Text: 

Պապիկիս մայրը Մշո Բուլանըղի գավառակի Շերվանշեղի (այժմ` Շերվանշեր, Բուլանիկ) գյուղապետի դուստրն է եղել: 1915 թվականի դեպքերի ժամանակ կանայք վերցնում են իրենց երեխաներին եւ փախնում գյուղից: Ճանապարհին, սոված եւ հոգնած, որոշում են հանգստանալ մի լքված տանը: Բայց պապիկիս մոր սիրտն անհանգիստ է լինում. նա խնդրում է կանանց չմնալ այդ տանը եւ շարունակել ճանապարհը: Նրա խնդրանքին միանում են 10-12 կին, մյուսները մնում են այդ տանը՝ հանգստանալու:

Երբ արդեն բավականին ճանապարհ են անցած լինում պապիկիս մայրն ու մյուս կանայք, ետ են շրջվում եւ տեսնում, որ այդ տունը շրջապատված է թուրքերով եւ ամբողջովին կրակի մեջ է:

Երկար ճանապարհ անցնելուց հետո նրանց շրջապատում են քրդերը: Պապիկիս մայրը ծանոթ է լինում քրդական որոշ սովորույթների, եւ նրանց առաջ բաց է անում իր կուրծքը: Ըստ քրդական սովորույթի`եթե քո առաջ բացում է իր կուրծքն այլ ազգի կին, ապա նա համարվում է քո քույրը: Այսպիսով, քրդերը հայ կանանց օգնում են եւ հասցնում Մուրադ գետի ափ (Արածանի, Արեւելյան Եփրատ, այժմ` Մուրադչայ): Մյուս ափին նրանց նկատում է պապիկիս հայրը: Նա գումար է տալիս նավավարներից մեկին եւ խնդրում նավավարին մյուս ափ բերել կանանց եւ երեխաներին: Նրանք դժվարությամբ հասնում են Էջմիածին, հետո՝ տեղափոխվում Երեւան:

Կյանքի դիմաց միայն կյանքով կարելի է փոխհատուցել, իսկ ես դա չեմ կարող անել, ուստի թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ օգնել են մեր նախնիներին:

Ես հպարտ եմ, որ սերունդն եմ այն ազգի, որը դարեր շարունակ պայքարել է եւ չի կորցրել իր լեզուն, մշակույթը եւ հավատքը: Իմ մեծագույն նվաճումը իմ երեխաներն են, ովքեր մեծանում են իրենց հայրենիքում:

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Վարդինե Մանուկյանը:

Subtitle: 
«Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ օգնել են մեր նախնիներին»
Story number: 
57
Author: 
Ընթերցողի պատմություն. Վարդինե Մանուկյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Header image: