Անուշ Խաչատրյան
Գաղթականները՝ Էջմիածնում
Լուսանկարը տրամադրել է Հայաստանի ազգային արխիվը
Սակայն տիֆի եւ խոլերիայի հետեւանքով գրեթե բոլորը մահացել են. այդ մեծ գերդաստանից ողջ են մնացել միայն 15 հոգի, որից մեկն էլ հորական պապիս հայրն էր: Նրանք հետագայում հաստատվել են Գեղարքունիքի եւ Տավուշի մարզի հատման հատվածում գտնվող Մարտունի գյուղում՝ Ճամբարակի մոտ:
Ես հպարտ եմ, որ իմ ընտանիքը պայքարելով եւ կռվելով հասել է Հայաստան, չի խեղճացել: Ինձ համար իմ հայկական արմատները որոշում են իմ ով լինելը. ես կապված եմ թե Հայաստանի հողին, թե հայերին: Ուրախ եմ հայերի լավ առանձնահատկությունների համար՝ հոգատար ենք երեխաների եւ ծնողների նկատմամբ, կարեւորում ենք կրթությունը, արվեստը եւ այլն: Ես երազում եմ հզոր Հայաստանի մասին, եւ իմ մեծագույն նվաճումները դեռ առջեւում են:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Անուշ Խաչատրյանը: