Հերիքնազ Կարապետյան
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 05/21/2015 - 10:47
Armenian
Intro:
Այս օրերին, երբ Թուրքիան ամեն կերպ ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, ես իմ պարտքը համարեցի մարդկության դատին հանձնել ցեղասպանության զոհ դարձած գերդաստանից հրաշքով փրկված մեծ մամիս վկայություններն այնպես, ինչպես լսել եմ նախնիներիցս՝ առանց բառ փոխելու:
Weight:
-15
Story elements:
Text:
Ընթերցողի պատմություն. Հերիքնազ Կարապետյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Այս օրերին, երբ Թուրքիան ամեն կերպ ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, ես իմ պարտքը համարեցի մարդկության դատին հանձնել ցեղասպանության զոհ դարձած գերդաստանից հրաշքով փրկված մեծ մամիս վկայություններն այնպես, ինչպես լսել եմ նախնիներիցս՝ առանց բառ փոխելու: Ամեն հայ, ով ունի նմանատիպ պատմություն, պետք է խոսի, պատմի, բարձրաձայնի իր տեսածն ու լսածը, քանի որ թուրքերն առիթը բաց չեն թողնում խեղաթյուրելու, կեղծելու ճշմարտությունը: Կարծում եմ՝ հազարավոր հայ ընտանիքներից մեկի պատմությունը պատմելով սերունդներին, մի վկայություն եւս կթողնենք մարդկության հանդեպ կատարված այդ ծանր հանցագործության մասին:
Իմ նախնիներից փրկվել են տատիկս՝ Աղավնի Գրիգորյանը եւ նրա մայրը՝ Փամբուխ Գրիգորյանը: Նրանք անցել են մեծ դժվարությունների միջով, տեսել են իրենց հարազատների, հարեւանների եւ ծանոթների մահը Էրզրում քաղաքում: Հրաշքով փրկվել են: Գաղթի ճանապարհին ականատես են եղել ցեղասպանության ահասարսուռ տեսարանների:
Image:
Text:
Աղավնի Գրիգորյանը՝ Փառանձեմ Խաչատրյանի տատիկը
Նրանք հաստատվել են Արեւելյան Հայաստանում: Սկզբում բնակություն են հաստատել Ղարաքիլիսա քաղաքում (այժմ՝ Վանաձոր), հետագայում տեղափոխվել են ներկայիս Կոտայքի մարզի Սոլակ գյուղ: Նրանք Ղարաքիլիսայում պետության կողմից ստացել են սննդի կտրոններ, ինչպես նաեւ ժամանակավոր կացարան, իսկ Սոլակ գյուղում օգնել են համագյուղացիները:
Նախնիներս փրկվել են մի քանի անձանց շնորհիվ, որոնցից նրանք հիշում են հայդուկ Սարգսին՝ իր ջոկատով, ինչպես նաեւ Անդրանիկ փաշային, որն օգնել է գաղթականներին անցնել վարարած Արաքս գետը:
Մեծ երախտագիտությամբ եմ հիշում նախնիներիս փրկողներին: Նրանց կատարած բարի գործը ես ներկայացրել եմ իմ նախնիների փրկության մասին գրված «Մեծ մամիս հուշերը» գրքում, ինչով ցույց եմ տվել, որ նրանց օգնությունը չի մոռացվել:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Հերիքնազ Կարապետյանը:
Subtitle:
Մեծ երախտագիտությամբ եմ հիշում նախնիներիս փրկողներին
Story number:
64
Header image: