Լիլիթ Ստեփանյան
Ընթերցողի պատմություն. Լիլիթ Ստեփանյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Վանեցի պապիս ընտանիքից փրկվել են միայն պապս, ով 9 տարեկան էր, ու 16-ամյա քույրը: Իրենց ոչ ոք չի փրկել, գաղթի ճանապարհին մորը տերեւներով թաղելուց հետո, քրոջ հետ միասին իրենք են իրենց փրկել ու գաղթականների հետ փախել Արեւելյան Հայաստան: Պապս հաստատվել է Երեւանում եւ իր աշխատասիրության, ազնվության ու շնորhքի շնորhիվ կարողացել է ստեղծել ընտանիք եւ հասնել բարեկեցության:
Հպարտ եմ իմ ծագմամբ: Հպարտ եմ իմ ծնողներով, նախնիներիս նվաճումներով ու ինքնապաշտպանական մարտերին իրենց մասնակցությամբ, կյանքը նորից վերսկսելու կարողությամբ, վերապրելու ուժով, որ չկոտվեցին ու չկորցրեցին իրենց հիշողությունը, հավատքը եւ փոխանցեցին մեզ:
Ստեփանյանների հինգ սերնդի ներկայացուցիչները
Լուսանկարը՝ Լիլիթ Ստեփանյանի անձնական արխիվից
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Լիլիթ Ստեփանյանը: