Կարինե Աբելյան
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 06/25/2015 - 15:08
Armenian
Intro:
Ընթերցողի պատմություն. Կարինե Աբելյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Weight:
-56
Story elements:
Text:
Ընթերցողի պատմություն. Կարինե Աբելյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Միայն այն, որ ես հայ եմ եւ մշեցի, ամեն ինչ ասում է: Իմ երակներում հոսում է ցեղասպանությունը վերապրած իմ հորական պապի ու տատի արյունը:
Փրկվել է պապս՝ Մաթոս Աբելյանը, որը ջարդերի ժամանակ եղել է 14 տարեկան: Նա իր ծնողների անդրանիկ զավակն էր: Գաղթի ճամփին մահացել են հայրը, մայրը, քույրը: Հարազատների օգնությամբ հասել է Ալեքսանդրապոլ եւ մնացել ամերիկյան որբանոցում, որտեղ էլ հանդիպել է տատիս: Վատն այն է, որ պապս չէր սիրում պատմել իր ապրած կյանքից եւ ես, ինչքան էլ ստիպում էի պատմել, նա ոչինչ չէր ասում: Տատս՝ ի տարբերություն պապիս, պատմում էր:
Տատիկս 1908 թվականին ծնված Նվարդ Ասատուրի Մանուկյանն է: Չնայած 1915թ. 7 տարեկան է եղել, բայց հիշում էր, որ հորը սպանել ու գցել են Մուրադ գետը, որն իրենց գյուղի մոտով է հոսել, մայրը ճանապարհին է մահացել, 5 երեխա են եղել եւ միայն երեքն են հասել Էջմիածին: Փոքր քույրն ընկել է սայլի տակ ու մահացել: Եղբորը կորցրել է Էջմիածնում, իսկ ինքն ընկել է որբանոց, որտեղ էլ հանդիպել է պապիս: Հիշում էր իր որտեղից լինելը. Մուշ գավառի Բուլանիկ գավառակի Շերվանշեխ գյուղ:
Տատս պատմում էր, որ իրենք ճամփա են ընկել իրենց գյուղացիների հետ, իր հետ եղել են հորաքույրները՝ իրենց երեխաների հետ, բայց որբանոց ընկնելուց հետո կորցրել է նրանց ու միայն տարիներ անց հորաքրոջ աղջիկներից մեկին է գտել: Պապս փրկվել է հորեղբոր ընտանիքի հետ, բայց սովի տարիներին հորեղբոր կինը նրան որբանոց է ուղարկել:
Այն, որ նրանք փրկվել են ու ծնվել է հայրս ու հետո ես, եղբայրս ու քույրս, դա արդեն նվաճում էր, որպեսզի շարունակություն ունենար մեր ազգը:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Կարինե Աբելյանը:
Subtitle:
«Մշեցի պապս ու տատս հանդիպել են որբանոցում»
Story number:
97
Header image: