Վահան Քոլոլյան
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 06/30/2015 - 12:21
Armenian
Intro:
Արժեթղթերի TerraNova Partners LP մասնավոր ներդրումային ֆիրմայի համահիմնադիր եւ ղեկավար գործընկեր Վահան Քոլոլյանը Կանադայի առաջատար բիզնեսմեններից է։ Համահիմնադրել է նաեւ Mosaic Institute-ը. այն «մտածիր ու գործիր» սկզբունքով առաջնորդվող կենտրոն է , որի նպատակն աշխարհով մեկ խաղաղության հաստատումն ու կոնֆլիկտների լուծումն է։
Weight:
-58
Story elements:
Text:
Արժեթղթերի TerraNova Partners LP մասնավոր ներդրումային ֆիրմայի համահիմնադիր եւ ղեկավար գործընկեր Վահան Քոլոլյանը Կանադայի առաջատար բիզնեսմեններից է։ Համահիմնադրել է նաեւ Mosaic Institute-ը. այն «մտածիր ու գործիր» սկզբունքով առաջնորդվող կենտրոն է , որի նպատակն աշխարհով մեկ խաղաղության հաստատումն ու կոնֆլիկտների լուծումն է։
Text:
Սա կարող է թվալ կորպորատիվ հաջողության մի սովորական պատմություն, բայց իրականում այդպիսին չէ։ Քոլոլյանի երկարատեւ ճանապարհը սկսվել է Կահիրեում (Եգիպտոս), ուր նրա ծնողները ապաստանել էին Օսմանյան կայսրության երիտթուրք առաջնորդների նախապատրաստած Հայոց ցեղասպանության տարիներին։
Աներեւակայելի փախուստ
1915-ին Քոլոլյանի մեծ պապը (մորական կողմից)՝ Հակոբ Արթինյանը, աշխատում էր Գերմանիայում, Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարության վրա։ Երբ կոտորածների մասին լուրերը հասան Հակոբին, նա թողեց ամեն ինչ եւ շտապեց Կենտրոնական Անատոլիա՝ դեպի հայրենի Թալաս գյուղաքաղաքը (Կեսարիայի մոտ)։ Ցավոք, ժամանումից անմիջապես հետո նրան ձերբակալում են եւ բանտարկում 52 համագյուղացիների հետ միասին։ Նրանց բոլորին կախաղան են հանում։
«Բնականաբար, Հակոբի կինը՝ Տիգրանուհի Արթինյանը, սարսափելի դառնություն ապրեց»,- պատմում է Քոլոլյանը,- բայց սգալու ժամանակ չկար։ Նա անմիջապես թողեց ուսուցչուհու իր աշխատանքն ու իր ընտանիքի հետ շտապեց Կոստանդնուպոլիս (ներկայիս Ստամբուլ քաղաքը)»:
Արագ տեղափոխվելով Զմյուռնիա (ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքը)՝ Տիգրանուհին իբրեւ բուժքույր գործի անցավ թուրքական զինվորական հոսպիտալում։ «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան դժվար էր նրան խնամել այն մարդկանց, որոնք դաժանորեն սպանել էին իր ամուսնուն։ Սա ցույց է տալիս, թե մարդիկ այն տարիներին ինչի էին ստիպված գնալ զուտ գոյատեւելու հնար ունենալու»,- ասում է Քոլոլյանը:
Ճանապարհ Կահիրե
Մի քանի տարի ընտանիքն ապրեց Զմյուռնիայում։ Արհավիրքը, սակայն, քայլում էր նրանց ոտնահետքերով։ 1919թ մայիսից քաղաքը Հունաստանի ենթակայության տակ էր, որտեղ ապաստան էին գտել հազարավոր հայ փախստականներ՝ Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերից: 1922-ի սեպտեմբերին թուրքական բանակը ներխուժեց քաղաք եւ հրի մատնեցին քրիստոնյա հատվածը՝ նպատակադրված լինելով վերացնել տեղի հայ եւ հույն բնակչությանը. 100,000 բնակիչ զոհ գնաց ջարդերին։
Այս անգամ եւս Տիգրանուհու խիզախությունը հաղթանակեց։ Թուրք համայնքային առաջնորդների հետ իր բարեկամության շնորհիվ նա կարողացավ համոզել նրանց իր ընտանիքին ապահով ելք տալ դեպի ամերիկյան ռազմանավը, որն էլ նրանց տեղափոխեց նախ՝ Հունաստանի Կորֆու կղզի, ապա՝ Եգիպտոսի ապահով ափերը։
Քոլոլյանի խոսքերով. «Դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք նաեւ Հենրի Մորգենթաուին։ Իբրեւ Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան՝ նա իր ամբողջ ազդեցությունը գործի դրեց հայերին Թուրքիայի տարածքից ապահով տարհանելուն օժանդակելու համար»: Ավելին՝ Մորգենթաուն մարդասիրական օգնություն էր տրամադրում վերապրածներին եւ օժանդակում փախստականների՝ Հունաստանում ապաստան գտնելուն:
Քաոսային այս փախուստից հետո ընտանիքը ցրվեց՝ կորցնելով միմյանց հետ կապը։ Քոլոլյանի մեծ քեռին հայտնվեց Հունաստանում, իսկ մնացածն ափ իջան Կահիրեում։ Հակոբը Հունաստանում ապրեց մեկ տարուց ավելի՝ չիմանալով իր ընտանիքին բաժին ընկած ճակատագրի մասին։
«Այդքան փորձությունների միջով միասին անցնելուց հետո, երեւի թե բացառիկ դժվար էր կրկին բաժանվելը։ Բայց Տիգրանուհին երբե՛ք թեւաթափ չեղավ։ Նա գրեց Միջերկրականի երկրների բոլոր հայկական եկեղեցիներին եւ, վերջապես, Հակոբը տեսավ նրա գրությունն ու գտավ նրանց Կահիրեում»,-պատմում է Քոլոլյանը:
Ազատության ուղին
Քոլոլյանի միայն մայրական ազգականները չէին, որ ստիպված եղան փախչել Եղեռնի սարսափներից։ Նրա հայրական պապը՝ Հովհաննես Թաբիթյանը,16 տարեկան էր, երբ թուրքերը սպանեցին հորը եւ նա լքեց Այնթապը (ներկայիս Ղազիանթեփ՝ հարավային Թուրքիայում)։ Մոր եւ երկու եղբայրների հետ նրանք քայլեց Սիրիայի անապատներով եւ, ի վերջո, հասավ Եգիպտոս։
«Ընտանիքիս երկու ճյուղերն էլ հայտնվեցին Կահիրեում, որտեղ էլ ժամանակի ընթացքում իմ ծնողները հանդիպեցին միմյանց»,-ասում է Վարդան Քոլոլյանը:
Կրկին տեղափոխություն
Ցավոք, Կահիրեն եւս ժամանակավոր կացարան եղավ նրանց համար։ Երբ Եգիպտոսում 1950 թ. իշխանության եկան ավտորիտար ուժերը, սկսեցին հայերին աստիճանաբար ավելի վատ վերաբերվել։ Քոլոլյանը հազիվ ութ տարեկան էր, երբ ընտանիքն ստիպված եղավ կրկին տեղափոխվել։
«Խիզախություն էր, երբ ծնողներս որոշեցին թողնել Եգիպտոսը,-հիշում է Քոլոլյանը,- հայրս եկամտաբեր արտադրություն ուներ հիմնած, բայց նա նաեւ գիտեր, որ Արեւմուտքում մեզ ավելի լավ ապագա է սպասվում։ Նրանք դիմեցին Կանադայի վիզա ստանալու համար եւ վեց ամիս անց դուրս եկան երկրից»:
Image:
Text:
Ավելի պայծառ ապագա
Վահան Քոքոլյանին շատ դժվար էր իր ամբողջ ճանապարհը թողնել ետեւում, բայց ընտանիքը, ի վերջո, համակերպվեց կանադական կյանքին։
«Բոլորն այնքան հյուրընկալ էին, որ մենք մեզ անմիջապես տանը զգացինք,- պատմում է Վահանի մայրը՝ Արմենուհին։ Միակ լուրջ խնդիրը եղանակն էր ու լեզուն։ Վահանն անգլերեն չգիտեր, բայց մեր հարեւաններն ու նրա ուսուցիչները շատ էին օգնում, որ նա արագ սովորի»։
Համակերպման այդ սկզբնական տարիներից ի վեր Քոլոլյանի պատմությունը հիմնականում բաղկացած է լարված աշխատանքից ու մշտական հաջողությունների շղթայից։ Օտտավայի համալսարանում ստանալով իրավաբանի որակավորում՝ նա սկսեց բարձրանալ ծառայողական աստիճանով։ Ինչեւէ, նրա մաքառումները խամրում են իր նախնիների գոյապայքարի համեմատությամբ։
Քոքոլյանը ցանկանում է ամեն ինչ անել, որ իր երկրի ծանր անցյալն ի վերջո հանգեցնի նաեւ դրական արդյունքի. «Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Կանադային եւ իմ ծնողներին՝ Կանադան ընտրելու համար։ Ես մեծ նվիրումով փորձում եմ որեւէ լավ բան անել Հայաստանի համար։ Հիմա ներգրավված եմ տեղական ծրագրերում, որոնց շնորհիվ տարեկան երկու-երեք անգամ լինում եմ Հայաստանում»։
Վահանի խոսքերով՝ նա խանդավառված էր օգնելու Զարաքօղլուին, որ նա թուրքերեն թարգմանի Մորգենթաուի հուշագրությունը. «Եղեռնը միշտ ներկա է, կա։ Իսկ հայերիս մեջ միշտ էլ ուժեղ կլինի մեր պատմությունը պատմելու եւ մեր մշակույթը պաշտպանելու ձգտումը։ Դրա համար էլ ես այդքան խանդավառված էի: Միեւնույն ժամանակ, սակայն, մենք չպիտի թույլ տանք, որ անցյա՛լը ձեւավորի մեր էությունը։ Հայերը շատ ավելին են։ Ու ցեղասպանության հանդերձանքը զոհի պես կրելով՝ ոչ մի տեղ չենք հասնի։ Ես ուզում եմ, որ իմ փոքրիկ երկիրը բարօրության հասնի»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
Story number:
89
Header image: