Սիլվա Դավթյան

Armenian
Weight: 
-75
Related content: 
Story elements: 
Text: 

Ընթերցողի պատմությունՍիլվա Դավթյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

Մեծ պապս` Սեդրակը, ծնվել է 1894թ. Արեւմտյան Հայաստանի Սեբաստիա (Սվազ ) քաղաքում, մեղվապահների ընտանիքում: Ընտանիքում եղել են 11 երեխա: 19-րդ դարի վերջին օսմանյան թուրքերի կողմից կազմակերպված ջարդերն անդրադարձան նաեւ այդ ընտանիքի ճակատագրի վրա: Երեխա էր մեծ պապս, երբ տեսավ, թե ինչպես են կոտորում իր ընտանիքը և թաքնվեց քարի ետեւում՝ դառնալով այդ սպանդի ականատես:

Մնալով որբ` ընկնում է Կոստանդնուպոլիս և դառնում այնտեղի գիմնազիայի սան: Այստեղ էլ Սեդրակ պապս հանդիպում է իր ապագա կնոջը՝ մեր մեծ տատիկին` սվազցի Օվսաննային, ում ընտանիքը նույնպես ջարդերի զոհ էր դարձել: Ավարտելով գիմնազիան` պապս աշխատում է տպարանում, որտեղ գաղտնի տպագրվում էր հայերեն Աստվածաշունչ եւ այլ գրականություն: Այդ Աստվածաշունչերից մեկն էլ Օվսաննայի եւ Սեդրակի ամուսնական երդման վկան է, որն էլ նրանք ժառանգել են իրենց սերունդներին: 

Image: 
Text: 

                                                                                   1912թ. հրատարակված հայերեն Աստվածաշունչ
                                                                                     Լուսանկարը տրամադրել է Սիլվա Դավթյանը

1915թ. թողնելով Կոստանդնուպոլիսը փախել են Հունաստան, որտեղ եւ 1926թ. ծնվել է նրանց միակ դուստր Պերճուհին: Պերճուհի տատիկս մի գեղեցիկ եւ հուզիչ պատմություն էր պատմում այն մասին, որ հայերն oգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, փորձում էին օգնել ստրկացած հայերին. Սեդրակը պապս նկատում է, որ ամեն երեկո մի աղջիկ գալիս կանգնում է գետի ափին, որտեղ կար մի հարուստ թուրքի տուն, եւ լացում է: Կասկածելով, որ այդ աղջիկը հայ է, թղթի վրա գրում է հայերեն. «Եթե հայ ես եւ օգնության կարիք ունես, ես քեզ կօգնեմ»: Աղջիկը պատմում է, որ ինքը հայուհի է, անունը՝ Էլոիզա, որ ընտանիքին կոտորել են թուրքերը, իսկ իրեն պահում են այդ թուրքի տանը՝ որպես ստրկուհի: Պապս կազմակերպում է Էլոիզայի փախուստը, այնուհետեւ պապիս ողջ մնացած զարմիկը, որդեգրելով այդ աղջկան, իր հետ տանում է ԱՄՆ: Ի դեպ, հորաքրոջս անունն այդ աղջկա անունով է կնքել պապս` մի քիչ փոփոխված տարբերակով` Իզաբելլա:

Ի վերջո, Սեդրակ պապս իր տունը Հայաստանն է համարում եւ Հունաստանում վաճառում է այն ամենը, ինչ այդ ընթացքում կարողացել էր ստեղծել, եւ գալիս Հայաստան: 

Ասում են, որ Սեդրակ պապը չնայած իր տեսած բոլոր դժվարություններին, եղել է անսահման բարի եւ կենսասեր մարդ: Ցավում եմ, որ պապս եւ նրա սերնդակիցները տեսել են անմարդկային, աննկարագրելի իրավիճակներ, բայց շատ հպարտ եմ, որ նրա մի մասնիկն եմ ես:
 

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Սիլվա Դավթյանը:

 

Subtitle: 
«Եթե հայ ես եվ օգնության կարիք ունես, ես քեզ կօգնեմ»
Story number: 
151
Header image: