Շուշան Սահակյան

Armenian
Intro: 
Հայոց ցեղասպանությունից փրկվել են իմ մեծ ծնողները՝ հայրիկի եւ մայրիկի ծնողները: Հայրիկիս ծնողները գաղթել են Սամսուն եւ Տրապիզոն քաղաքներից, իսկ մայրիկիս ծնողները՝ Կոստանդնուպոլսից:
Weight: 
-84
Related content: 
Story elements: 
Text: 

Ընթերցողի պատմություն. Շուշան Սահակյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

Հայոց ցեղասպանությունից փրկվել են իմ մեծ ծնողները՝ հայրիկի եւ մայրիկի ծնողները: Հայրիկիս ծնողները գաղթել են Սամսուն եւ Տրապիզոն քաղաքներից, իսկ մայրիկիս ծնողները՝  Կոստանդնուպոլսից: Պապիկիս ընտանիքին փրկել են Սիրիայի արաբները, իսկ տատիկիս եղբայրներին սպանելուց հետո, տատիկիս քշել են Դեր Զորի անապատները: 

Image: 
Text: 
               Շուշան Սահակյանի տատիկն ու պապիկը՝ Հռիփսիմե Սարաֆյանը եւ Ավետիս Ղազանչյանը
 

Գաղթի ճանապարհի կեսիզ անհասկանալի պատճառներով կեսից տատիկիս ու նրա ծնողներին հետ են վերադարձրել, իսկ մյուս ազգականները հասել են մինչև Դեր Զոր: Գաղթի տարիներին տատիկս 10 տարեկան էր: Այսպես հրաշքով փրկվելով նրանք փախել են Հունաստան՝ Աթենք, որտեղ ապրել են տաս տարուց ավելի: 21 տարեկանում տատիկս ամուսնացել է ու պապիկիս հետ Հունաստանից տեղափոխվել են Հայաստան: 

               Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Շուշան Սահակյանը:

 

Subtitle: 
Ընթերցողի պատմություն
Story number: 
153
Header image: