Աշոտ Վարդանյան

Armenian
Intro: 
«Իմ գերդաստանի համար ամեն ինչ ավարտվեց ու նորից սկիզբ առավ Բիթլիսի նահանգի Բուլանըղ գավառում: Իմ մեծ պապը` Խոշգյալդի գյուղի տիրացու Գրիգորը, դաժանաբար սպանվել է: Մյուս մեծ պապս՝ Գեւորգը, միացել է ֆիդայիներին, ապահովել իր կնոջ՝ իմ մեծ տատ Ձյունիկի, նրանց ողջ մնացած միակ զավակ Եղիշեի ու սպանված հարեւան`տիրացու Գրիգորի դուստր Վարյայի փրկությունը»,- գրում է Աշոտ Վարդանյանը:
Weight: 
-90
Related content: 
Story elements: 
Text: 
«Իմ գերդաստանի համար ամեն ինչ ավարտվեց ու նորից սկիզբ առավ Բիթլիսի նահանգի Բուլանըղ գավառում: Իմ մեծ պապը` Խոշգյալդի գյուղի տիրացու Գրիգորը, դաժանաբար սպանվել է: Մյուս մեծ պապս՝ Գեւորգը, միացել է ֆիդայիներին, ապահովել իր կնոջ՝ իմ մեծ տատ Ձյունիկի, նրանց ողջ մնացած միակ զավակ Եղիշեի ու սպանված հարեւան`տիրացու Գրիգորի դուստր Վարյայի փրկությունը»,- գրում է Աշոտ Վարդանյանը:
Text: 
  Ընթերցողի պատմությունԱշոտ Վարդանյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
 

Իմ գերդաստանի համար ամեն ինչ ավարտվեց ու նորից սկիզբ առավ Բիթլիսի նահանգի Բուլանըղ գավառում. Մուրադ գետի վտակներից մեկի ու Խնուս գետի մոտակայքում՝ Վանա լճից երեւի թե 30-35 կմ հեռավորության վրա գտնվող 120 ընտանիք ունեցող Խոշգյալդի գյուղում, որտեղ ես չեմ եղել, բայց միշտ պատկերացրել եմ` կանաչ մարգագետիններով ծածկված ու տեղ-տեղ ձորերով կտրտված սարերի միացման կետ:

Իմ պատկերացմամբ` գյուղն ունեցել է իր փոքրիկ գյուղամիջի Ժամը (եկեղեցին), որը եղել է ոչ միայն աղոթելու, այլ նաեւ՝ տարրական ուսում ստանալու վայր, հիմնականում անասնաբուծությամբ զբաղվող հայ ու նույնիսկ սակավաթիվ քուրդ ընտանիքների համար: Փաստորեն չեմ տեսել նաեւ այդ գյուղի բնակիչներին: Բայց պատմություններն այնքան շատ են եղել, մանրամասն ու տպավորիչ, որ կարծես կարող եմ քայլել գյուղով ու տեսնել ծանոթ ու բարի դեմքեր:

Մեր հին գյուղից հաջորդ դրվագը, որ միշտ գլխումս է, սարերից լսվող շվիի ձայնն է, որը խառնվում է ավելի լավ լսվող քրդերեն երգի հետ, իսկ Ժամի բակից լսվում է գյուղական տիրացուի մեղմ ձայնն ու մի քանի երեխաների խմբային` տիրացուի հետեւից հայերեն հնչյունների դանդաղ կրկնությունը` «Այբ, Բեն, Գիմ…»:

Գարուն է՝ նոր բացված ծաղիկների բույր, մեղմ քամի, կապույտ երկինք, կարծես՝ լավ երազ կամ նկարչի վրձնին արժանի կտավ կստացվեր իմ զգացմունքային պատկերացումներից, եթե կոպիտ ու դաժան ձեւով այդ ամենը մի ակնթարթում չխառնվեր արյան հոտի հետ: Առաջինը տուժեց Ժամը եւ, իհարկե, թափվեց տիրացուի արյունը: Սկսվեց տղամարդկանց «որսը», ձեռքի հետ «չարհամարհելով» նաեւ կանանց ու աղջիկներին: Գյուղն ամայացավ.  ողջ մնացած տղամարդիկ գնում էին սարերը, որպեսզի հարեւան գյուղերի մնացած տղամարդկանց հետ ֆիդայական կռիվ մղեն թուրքերի դեմ եւ շատ կարճ ժամանակով ճանապարհ բացեն կանանց ու երեխաների փախուստի համար:

Իմ մեծ պապը` գյուղի տիրացու Գրիգորը, դաժանաբար սպանվել է: Մյուս մեծ պապս՝ Գեւորգը, միացել է ֆիդայիների՝ ապահովելու իր կնոջ՝ իմ մեծ տատ Ձյունիկի, նրանց ողջ մնացած միակ զավակ Եղիշեի ու սպանված հարեւան` տիրացու Գրիգորի դուստր Վարյայի փրկությունը: Ճանապարհը դեպի արեւելք շատ ծանր էր ու վտանգավոր: 10 տարեկան Եղիշեին աղջկա շորեր հագցնելով ու գլխաշոր կապելով՝ Ձյունիկը, հեռվից փախչողներին հետեւող ալարկոտ թուրք զինվորներին մոլորության մեջ է գցում: Ոտքով երկար ճանապարհ անցած, արդեն սովից, ծարավից, թուրքի սրի ահից հոգնած, բայց փրկվելու հույսը դեռ չկորցրած Ձյունիկն իր վերջին ուժերն է օգտագործում, երբ հանդիպում է ռուսական բանակի զինվորներին: «Վերեւում Աստված կա»՝ երեւի մտածում էր Ձյունիկը: Վերեւում՝ Աստված, ներքեւում՝ բարի մարդիկ, որոնք նստեցրել են փախստականներին սայլին, կերակրել նրանց ու հասցրել մինչեւ Արեւելյան Հայաստան: Եվ այդպես` տղամարդկանց կյանքի գնով ու ռուս զինվորների օգնությամբ փրկվում է երեք կյանք:

Մի քանի տարի հետո նրանք հասնում են Կրասնոդար (Ռուսաստան): Ձյունիկն ամուսնացնում է Եղիշեին Վարյայի հետ: Եւս 10 տարի անց նրանք տեղափոխվում են Երեւան ու սկիզբ է առնում մեր մեծ ու համերաշխ ընտանիքը: Նրանք արդեն վաղուց չկան: Ես տեսել եմ միայն իմ տատիկին` Վարյային, ում բոլորս ասում էինք «Վառո մամա», այսպես էին նրան կանչում նրա տղաները, հարսները, թոռները:

Ես 7 տարեկան էի, երբ մահացավ Վառո մաման: Եղիշ պապիկն ու Վառո մաման չորս զավակներ են ունեցել, նրանցից մեկի զավակն էլ ես եմ: Աչքիս առաջ է այն մեծ պղինձը, որով Վառո մաման ճաշ էր եփում բոլորի համար, մեր ճաշասենյակի օվալաձեւ մեծ սեղանը, որը բացվում էր ու էլի 20 հոգով չէինք տեղավորվում: Մենք ապրում էին 20 հոգով ապրում էինք նույն շենքի՝ Թումանյան 32-ի, 3 բնակարաններում: Հիշում եմ մեր բակը, որտեղ մեզ սիրում էին նույնիսկ նրանք, ովքեր սովոր չէին սիրելուն, բայց սիրում էին, որովհետեւ շատ էինք ու համերաշխ, որովհետեւ մենք էինք սիրով ու մենք իրար եղբայր էինք ասում ու դեռ ասում ենք:

Եղիշե Վարդանյանը եղել է ականավոր պետական գործիչ: Եղիշե եւ Վարյա Վարդանյանների որդիները՝ Մնացականը, Լեւոնը, Հրաչիկը եւ Ռազմիկը՝ գիտությունների թեկնածուներ, պորֆեսորներ տարբեր ոլորտներում:

Տխուր օր է ապրիլի 24-ը, բայց ես չեմ տխրում: Հիշում եմ, բայց չեմ պահանջում: Չեմ տխրում, որովհետեւ նաեւ եղբորս ծննդյան օրն է: Իսկ չեմ պահանջում, որովհետեւ գտնում եմ, որ պահանջելը թույլ մարդկանց համար է: Ուզում ես հասնե՞լ, հասիր քո կյանքով, երկիրդ հզորացնելով, ազգդ կրթելով ու հարստացնելով:

Ցեղասպանությունը վերապրած Եղիշեի ու Վարյայի սերունդը շարունակում են 11 թոռները, 17 ծոռները եւ 10 կոռները:

  Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Աշոտ Վարդանյանը:

 

Subtitle: 
Ընթերցողի պատմություն
Story number: 
168
Header image: