Շարժելով հիշողությունը
Ուոլթ Դիսնեյը մի անգամ ասել է, որ անիմացիան առաջարկում է պատմություն պատմելու եւ տեսողական զվարճանքի մի տարբերակ, որը կարող է ինֆորմացիոն եւ հաճելի լինել աշխարհի ցանկացած մասում ապրող ցանկացած տարիքի մարդու համար:
Չորս ընկերների համար, որոնք հանդիպել են Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Անիմացիայի բաժնում, անիմացիան միայն զբաղմունք չէ, այն իրականացած երազանք է:
Երեք տարի միասին սովորելուց հետո նրանք հիմնել են Yelling Animation Studio-ն, որը «Թումոյի» առաջին անիմացիոն start-up-ն (սկսնակ բիզնես) է: 2015-ի ապրիլին նրանք ավարտեցին իրենց առաջին գործը. երկու դրվագ նվիրված Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին:
100 LIVES-ն ուրախ է ներկայացնել այդ երկու հուզիչ պատմությունները: Դիտեք դրանք ու էլ երբեք չեք մտածի, որ անիմացիան միայն երեխաների համար է:
Musaler from Yelling Animation on Vimeo.
Missioners from Yelling Animation on Vimeo.
Լուսանկարը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի
![](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/styles/600x520/rcf/tumo_1200x480_1.jpg?itok=xXoTaloB)