Submitted by A.Yeghiazaryan on Fri, 02/05/2016 - 18:56
Խիստ ցուրտ ձմեռ Երեւանում հազվադեպ է լինում, ու ձյունը սովորաբար արագ հալվում է: Բայց եթե մի քանի օր ջերմաստիճանը զրոյից ցածր է, ձյունածածկ քաղաքը վերածվում է ձմեռային հեքիաթի: Վայելե~ք երկնային տեսարանները.
Submitted by global_publisher_JR on Thu, 10/15/2015 - 14:08
Հայկական մանրանկարները հայկական ազգային մշակույթի յուրահատուկ օրինակներ են: Հայկական գրքային մանրանկարչությունը, որի մի քանի նմուշ հասնում է ընդհուպ մինչեւ 6-րդ դարը, գլխավորապես հայտնի է իր գունագեղությամբ ու ոճական բազմազանությամբ։ Հայկական մանրանկարներին բնորոշ է նաեւ հարուստ զարդանկարումը։ Գեղարվեստական ու պատմական արժեք լինելուց բացի, հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմության ուսումնասիրության համար։
Submitted by global_publisher_JR on Mon, 09/28/2015 - 12:13
Ասում են, թե հազար կիլոմետրանոց ճամփորդությունն սկսվում է մեկ քայլից: Երեւանից դեպի Տաթեւի վանք՝ Հայաստանի հարավարեւելյան հատված, յուրաքանչյուր քայլը դիտարժան կադր է: Տաթեւը Հայաստանի ամենահրապուրիչ տեսարժան վայրերից է: Վանքին կարելի է հասնել Հալիձոր գյուղից «ՏաԹեւեր» (Տաթեւի թեւեր) օդային ճանապարհով, որն ընդգրկված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, որպես աշխարհի «ամենաերկար հետադարձելի ճոպանուղի»: Դեպի Տաթեւ ուղեւորությունը նույնքան հիասքանչ է, որքան նշանակետը: Երեւանից մեկնեք լուսաբացից մեկ ժամ առաջ, որպեսզի դիմավորեք Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտը: Եւ սա դեռ սկիզբն է.