Submitted by A.Yeghiazaryan on Tue, 04/28/2015 - 17:29
50 տարի է ուսումնասիրում եմ Հայաստանը. սրանք լոկ խոսքեր չեն: Առաջին անգամ հայտնվեցի այնտեղ Հայոց ցեղասպանության 50-երորդ տարելիցին, երբ նման բանի մասին խոսելն անգամ արգելված էր: Այն ժամանակ ես ղեկավարում էի «Օգոնյոկ» ամսագրի գիտական բաժինը, եւ ինձ գործուղել էին Հայաստան: Այն ժամանակվա Մոսկվայում մենք տեղյակ էինք, որ Հայաստանն արեւոտ է եւ որ այնտեղ հիանալի «երեքաստղանի» կոնյակ են վաճառում՝ ութ ռուբլով: Ուրիշ ոչինչ չգիտեինք:
Submitted by A.Yeghiazaryan on Sun, 04/05/2015 - 02:57
Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, այս պատճառով ինձ տանն եմ զգում եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում: Մեր ընտանիքում միշտ երկու լեզվով են խոսել՝ հեշտությամբ մի լեզվից մյուսն անցնելով: