Վահագն Հայրապետյան
Վահագն Հայրապետյան, դաշնակահար, կոմպոզիտոր, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր-ղեկավար, ©PAN Photo / Հրանտ Խաչատրյան |
Պետրոսը՝ կոշկակարի սեղանի առաջ, գործընկերներով, 1924թ. Կ. Պոլիս (այժմ՝ Ստամբուլ) Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից |
Հայտնի չէ թե ինչպես, Պետրոսը հասնում է Ստամբուլ: Ստամբուլում կարողանում է իր գլխի ճարը տեսնել՝ կոշիկ է մաքրում, հետո սովորում կոշկակարություն ու մնում այնտեղ մինչեւ 1923թ.: Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկում մի օր տեսնում է հորը՝ գետնին պառկած:
Պետրոս Հայրապետյանն ու իր ընկերը՝ լուսանկարչական սարքի մոտ Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից |
Պետրոս Հայրապետյանի եւ Հռիփսիմե Վարդանյանի հարսանիքի օրը, 1933թ. Ֆրանսիա՝ Ալֆորվիլ Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից |
Պետրոսը՝ ընկերների հետ, մսավաճառի գոգնոցով, 1932թ. Ֆրանսիա Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից |
Պետրոսի փաստաթղթային խնդիրների պատճառով ընկերները չեն կարողանում իրեն էլ գրանցել՝ որպես խանութի համասեփականատեր: Պետրոսը շատ է վրդովվում. այդ զայրույթի պահին տան ճանապարհին տեսնում է շենքի առջեւ խմբված մարդկանց՝ «Սովետական Հայաստան մեկնող ցանկացողների են հավաքագրում»: Պետրոսը ցասումով ասում է ՝ «գրի՛, ես գնում եմ»:
Ու 1936թ. Ֆրանսիայից Հայաստան ներգաղթողների առաջին նավով Պետրոսն ու Հռիփսիմեն գալիս են Հայաստան: Այս մասին փաստագրությունը պահպանվել է Հայաստանի ազգային արխիվում: Եկել են Հայաստան, Երեւանի Սովետաշեն թաղամասում են մնացել: Հայաստանում Պետրոսը հրշեջ մեքենայի վարորդ է աշխատել, Սախարովի հրապարակում՝ հրշեջ ծառայության շենքի տանիքում տեղ են հատկացրել ապրելու:
1936թ. Ֆրանսիայից Հայաստան ներգաղթածների ցուցակը, որտեղ նշված է 36-ամյա Պետրոս եւ 21-ամյա Հռիփսիմե Հայրապետյանների անունները Աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվ |
1942 թ. ծնվում է նրանց առաջնեկը, ում կնքում են Պետրոսի հոր՝ Կարապետի անունով:
Կարո Հայրապետյան, ջութակահար © Հայրապետյանների ընտանեկան արխիվ / PAN Photo Archive |
Նալլուխանցի Պետրոսի ժառանգները՝ 2 զավակները, 5 թոռները, 9 ծոռները, այլեւս երեւանցի են, իսկ ջութակահարի մասին ֆիլմի ազդեցությունն էլ՝ Հայրապետյանների երաժշտական սերնդի սկիզբը: Պետրոսի որդին ջութակահար Կարո Հայրապետյանն է, թոռները՝ դաշնակահար Վահագն Հայրապետյանը եւ շեփորահար Լեւոն Պուչինյանը, իսկ ծոռն արդեն 11 տարեկանում հայտնի դաշնակահար, մրցանակակիր Արմեն Պուչինյանն է:
Կարո եւ Վահագն Հայրապետյաններ © Հայրապետյանների ընտանեկան արխիվ / PAN Photo Archive |
Վահագնի ընտանեկան հուշերի լավագույն օրերը Հռիփսիմե տատիի «մանթիի օրերն են». «Մանթին մեր ամենասիրած ուտեստն է, փոքր բյորակները՝ ով ոնց սարքի, տատուս սարքածի համը չունի. մանթիի օրեր էին անում՝ բոլորին հավաքում իրար գլխի,-հիշում է Վահագն Հայրապետյանը,- իսկ պապս իսկապես մսից գլուխ էր հանում. աչքերը փակ կարող էր խիստ վարպետորեն, առանց որեւէ մաս վնասելու քերթել գառան կաշին: Թե ի~նչ բաստուրմա էր սարքում՝ հալչում էր բերանումդ. էլ չեմ կերել էդպիսի համով ու ճիշտ բաստուրմա»:
|
Վահագն Հայրապետյան եւ Դանիել Կրամեր, Երեւան 2013թ. |
Պետրոս պապը ծերության տարիներին տետր է պահել-ժառանգել, որտեղ գրել է, թե աշխարհի որ ծայրում իրենց որ բարեկամն է ապրում, ու տետրի վրա էլ, ինչպես իր կյանքի բոլոր գրառումներում, ստորագրել՝ Հայրապետյան Պետրոս Նալլուխանցի:
*Գլխավոր լուսանկարում. Պետրոս Հայրապետյանի եւ Հռիփսիմե Վարդանյանի հարսանիքի օրը, 1933թ. Ֆրանսիա՝ Ալֆորվիլ
Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից