Անուշ Խաչատրյան

Armenian
Intro: 
Ընթերցողի պատմություն. Անուշ Խաչատրյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Weight: 
-13
Related content: 
Story elements: 
Text: 
Ընթերցողի պատմություն. Անուշ Խաչատրյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
 
Նախնիներս Բիթլիս նահանգի Սպարկերտ գավառակի Սեւքար գյուղից են, որը գտնվում է Վանա լճից հարավ: 1917 թվականին հորական պապիս 90 հոգանոց գերդաստանը կարողացել է փախնել ու փրկվել ջարդերից: Ռուսական զորքի օգնությամբ նրանք հասել են Հայաստան՝ Էջմիածին:
Image: 
Text: 

Գաղթականները՝ Էջմիածնում
Լուսանկարը տրամադրել է Հայաստանի ազգային արխիվը

Սակայն տիֆի եւ խոլերիայի հետեւանքով գրեթե բոլորը մահացել են. այդ մեծ գերդաստանից ողջ են մնացել միայն 15 հոգի, որից մեկն էլ հորական պապիս հայրն էր: Նրանք հետագայում հաստատվել են Գեղարքունիքի եւ Տավուշի մարզի հատման հատվածում գտնվող Մարտունի գյուղում՝ Ճամբարակի մոտ:

Ես հպարտ եմ, որ իմ ընտանիքը պայքարելով եւ կռվելով հասել է Հայաստան, չի խեղճացել: Ինձ համար իմ հայկական արմատները որոշում են իմ ով լինելը. ես կապված եմ թե Հայաստանի հողին, թե հայերին: Ուրախ եմ հայերի լավ առանձնահատկությունների համար՝ հոգատար ենք երեխաների եւ ծնողների նկատմամբ, կարեւորում ենք կրթությունը, արվեստը եւ այլն: Ես երազում եմ հզոր Հայաստանի մասին, եւ իմ մեծագույն նվաճումները դեռ առջեւում են:
 

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Անուշ Խաչատրյանը:

Subtitle: 
Մեծ գերդաստանից ողջ են մնացել միայն 15 հոգի
Story number: 
59
Header image: