Հերմինե Ավետիսյան

Armenian
Intro: 
«Եթե հայ ես, ուրեմն պայքարող ես. ցեղասպանությունից կարողացել է փրկվել պապիկս: Չփրկվեր նա՝ այսօր չէի լինի ես»,-գրում է Հերմինե Ավետիսյանը:
Weight: 
-71
Related content: 
Story elements: 
Text: 
«Եթե հայ ես, ուրեմն պայքարող ես. ցեղասպանությունից կարողացել է փրկվել պապիկս: Չփրկվեր նա՝ այսօր չէի լինի ես»,-գրում է Հերմինե Ավետիսյանը:
Text: 

Ընթերցողի պատմություն. Հերմինե Ավետիսյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

Ցեղասպանությունից կարողացել է փրկվել պապիկս: Կոտորածը, որ համատարած բնույթ կրեց ողջ Արեւմտյան Հայաստանում, հասավ նաեւ Կարս: Սկսվեց արյունահեղություն. միակ միջոցը՝ փրկությունը, հեռանալն էր: Կարսն անշնչացավ, բնակիչները «թողած Կարսը, Կարսի այգին» հեռացան մայր հողից: Գաղթականների մեջ էր նաեւ 2 տարեկան Եղիշեն, ընտանիքից ողջ մնացած երեք հարազատների` տատիկի, հորաքրոջ եւ զարմիկի` Սարգիսի հետ:

Գաղթի ճանապարհը նրանց հասցրեց Գյումրի: Երկար ճանապարհը, հիվանդությունները, տանջալից օրերն ու կորցրած հարազատների ցավն իրենց հետքն են թողնում ընտանիքի՝ ողջ մնացած կանանց վրա: Հիվանդություններն ու սովն ստիպում են երեխաներին հանձնել Գյումրիում Մերձավոր Արեւելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հիմնած որբանոց: Այստեղ նրանք գոնե հաց ու օթեւան կունենային: Որոշ ժամանակ անց որբանոցը որոշում է տեղափոխել սաներին, սակայն զանգվածային տեղափոխումը կասեցվում է: Միեւնույն ժամանակ փաստն այն էր, որ տեղի պայմանները, սնունդն ու ջուրն արդեն չէին բավականացնում սաներին խնամելու համար: Տարրական պայմաններն ապահովելու համար երեխաներին տեղափոխում են Հյուսիսային Կովկաս: Դժվար չէ, թերեւս, պատկերացնել, թե հոգեբանական ինչ դժվարին խնդիրներ են առաջանում անչափահաս տղաների `Եղիշեի եւ Սարգիսի ներաշխարհում. չէ ՞ որ կարճ ժամանակ էր անցել այն խաղաղ, բարեկեցիկ ժամանակներից, երբ իրենց ընտանիքի անդամների հետ էին: Մինչեւ չափահաս դառնալը տղաները մնում են մանկատանը, որտեղ արհեստ են սովորում: 

Չափահաս դառնալուց հետո` լքելով մանկատունը, Եղիշեն ուներ մեկ նպատակ՝ վերադառնալ հայրենիք: Ժամանակները, սակայն, փոխվել էին. Սովետական Միությունում անհատ շրջողները մեկ անգամ չէ, որ թուրքերի կողմից հարձակման էին ենթարկվել: Այս պայմաններում հայրենիք գնացող տղային մինչեւ Թիֆլիս (Թբիլիսի, Վրաստան) տանելու պատրաստակամություն է հայտնում օսեթ մի տղամարդ: Նրա սայլի մեջ թաքնված Եղիշեն գալիս է Թիֆլիս, ապա գնացքով` Հայաստան: Այդ տարիներին Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում Պղնձաձուլական գործարանն ամբողջ թափով աշխատում էր, սակայն չկար բավականաչափ աշխատուժ: Բնական է, որ աշխատանք փնտրող տղան հենց այստեղ էլ հաստատվում է: Հետագա ամիսներին մանկատան այլ սաներ եւս հաստատվում են  Ալավերդիում, այդ թվում նրա զարմիկ Սարգիսը: Այսպիսով եւ՛ քաղաքն էր վերաբնակեցվում, եւ՛ գործարանն էր մեծ եկամտով աշխատում:

Գործին զուգընթաց Եղիշեն հաճախում է միջնակարգ դպրոց, նաեւ ժողովրդական պարերի խմբակ: Այստեղ էլ ծանոթանում է ապագա կնոջ հետ: Ամուսնության առաջարկությունը չի ուշանում. նրանք կազմում են ընտանիք եւ շարունակում արմատներ տալ մայր հողում: 

 
Չփրկվեր պապս՝ այսօր չէի լինի ես:
 
 
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Հերմինե Ավետիսյանը:
 
Subtitle: 
«Չփրկվեր պապս՝ այսօր չէի լինի ես»
Story number: 
137
Header image: