Մկրտիչ Ավագյան
Ստանոզում (Անկարայի վիլայեթ) ապրող իմ գերդաստանում եղել է վեց որդի, որոնցից չորսը դարձել են եղեռնագործության զոհ: Ողջ են մնացել պապիկիս հայրիկը եւ հորեղբայրը: Առաջինը ծառայելիս է եղել թուրքական բանակում, իսկ հորեղբայրը Սիչանքոյ երկաթգծային կայարանի պետն է եղել եւ փրկվել է ֆրանսիացիների օգնությամբ:
Անհայտ մարդիկ պապիկիս Անկարայից դեպի Ստամբուլ ճանապարհին վերցրել են եւ Ստամբուլում հանձնել որբանոց: Պապիկիս հայրիկը միայն 1920 թվականին հայկական եկեղեցիների միջոցով գտել է իր տղաներին, որոնք եղել են Աթենքում՝ ամերիկյան որբանոցում, իսկ ինքը Բուլղարիայում էր: Պապիկիս հորեղբայրը ֆրանսիացիների օգնությամբ տեղափոխվել էր Ֆրանսիա՝ Գրենոբլ:
Մշտապես հարգել եմ հույն ժողովրդին հայերի հանդեպ ջերմ, մարդկային, եղբայրական վերաբերմունքի համար:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Մկրտիչ Ավագյանը