Մկրտիչ Ավագյան

Armenian
Intro: 
«Իմ գերդաստանն անցել է Անի-Նախիջեւան-Անկարա-Աթենք երկար ճանապարհը եւ վերջնական կանգառ ունեցել Հայաստանում: Ես եմ մեր տոհմի առաջին ծնունդը հայրենիքում, ինչի համար շատ հպարտ եմ»,- գրում է մեր ընթերցող Մկրտիչ Ավագյանը:
Weight: 
-101
Related content: 
Story elements: 
Text: 
«Իմ գերդաստանն անցել է Անի-Նախիջեւան-Անկարա-Աթենք երկար ճանապարհը եւ վերջնական կանգառ ունեցել Հայաստանում: Ես եմ մեր տոհմի առաջին ծնունդը հայրենիքում, ինչի համար շատ հպարտ եմ»,- գրում է մեր ընթերցող Մկրտիչ Ավագյանը:
Text: 

Ստանոզում (Անկարայի վիլայեթ) ապրող իմ գերդաստանում եղել է վեց որդի, որոնցից չորսը դարձել են եղեռնագործության զոհ: Ողջ են մնացել պապիկիս հայրիկը եւ հորեղբայրը: Առաջինը ծառայելիս է եղել թուրքական բանակում, իսկ հորեղբայրը Սիչանքոյ երկաթգծային կայարանի պետն է եղել եւ փրկվել է ֆրանսիացիների օգնությամբ:

Անհայտ մարդիկ պապիկիս Անկարայից դեպի Ստամբուլ ճանապարհին վերցրել են եւ Ստամբուլում հանձնել որբանոց: Պապիկիս հայրիկը միայն 1920 թվականին հայկական եկեղեցիների միջոցով գտել է իր տղաներին, որոնք եղել են Աթենքում՝ ամերիկյան որբանոցում, իսկ ինքը Բուլղարիայում էր: Պապիկիս հորեղբայրը ֆրանսիացիների օգնությամբ տեղափոխվել էր Ֆրանսիա՝ Գրենոբլ:

Մշտապես հարգել եմ հույն ժողովրդին հայերի հանդեպ ջերմ, մարդկային, եղբայրական վերաբերմունքի համար:

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Մկրտիչ Ավագյանը

 

 

Subtitle: 
«Ես եմ մեր տոհմի առաջին ծնունդը հայրենիքում»
Story number: 
174
Header image: