Մովսես Հանեշյան
Մովսեսը հիշում է, որ ամբողջ օրը շարունակ քայլում էին, երբ անապատում մի արաբ, որ ճանաչում էր Մովսեսի հորը՝ Իբրահիմին, ձիով եկավ, վճարեց թուրքերին և ազատեց նրանց։ Այդ արաբը Մովսեսի ընտանիքին թաքցրեց իր սեփական տանը։ Մովսեսը հիշում է, որ իրեն թույլ չէին տալիս տանից դուրս գալ, քանի որ ընտանիքը վախենում էր՝ թուրքերը կարող են հայտնաբերել իրենց։ Մի օր, երբ Իբրահիմը դուրս էր եկել, մի թուրք բացահայտել էր նրան եւ հարվածել մուրճով։ Մովսեսը հիշում է, որ այդ տանն ապրել է մոտ հինգ տարի՝ մինչեւ Լիբանանի Այնճար հայկական գյուղ տեղափոխվելը։ Այնտեղ ապրել է մինչեւ 1947թ.՝ երբ եկավ Հայաստան։ Մովսեսն իր կնոջ՝ Իսկուհու հետ ապրել է Ոսկեհատ գյուղում (Երեւանից 20կմ դեպի արեւմուտք) իրենց կրտսեր որդու՝ տաքսու վարորդ Գաբրիելի եւ նրա ընտանիքի հետ։ Մովսեսն ու Իսկուհին 6 երեխա եւ բազմաթիվ թոռներ ու ծոռներ ունեն։ Նրանք 70 տարվա համատեղ կյանք են ապրել, Իսկուհին վեջերս մահացավ:
Մովսես Հանեշյան, 104 տարեկան, Ոսկեհատում գտնվող իր տան առջեւ: Հանեշյանը Հայոց ցեղասպանությունից փրկվել է հոր՝ Իբրահիմի հետ:
Մովսեսի կինը՝ Իսկուհին, 96 տարեկան, գամված էր անկողնուն: Երբ տեսնում էր, որ ամուսինը չի կարողանում ինչ-որ բան մտաբերել, հաճախ հիշեցնում էր նրան:
Մովսեսը նայում է կնոջը:
Մովսեսն օգնում է կնոջը: Նրանք 70 տարվա ամուսիններ են:
Մովսեսն ու իր կինը լուսանկարվում են իրենց տան առջեւ: Իսկուհին մահացավ 2015թ. սկզբին:
Մովսեսն ու իր կինը՝ իրենց տան առջեւ:
Մովսեսն ու Իսկուհին իրենց Գաբրիել որդու հետ, ով տաքսու վարորդ է աշխատում: Նա ասում է, որ իր վաստակած գումարը բավարար չէ ընտանիքը պահելու համար:
Իսկուհի Հանեշյան, 96 տարեկան, սպասում է ամուսնուն՝ ընտանեկան լուսանկար ունենալու համար:
Հանեշյանների ընտանեկան լուսանկարն իրենց տանը:
Մովսեսը նստած է իր կնոջ և ընտանիքի կողքին Հայաստանում գտնվող իրենց տանը:
Մովսեսի թոռները սովորում են տանը: Այժմ Հանեշյանների ընտանիքում չորս սերունդ կա:
1915թ-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին Մովսեսի հիշողությունները հստակ են: Նա նաեւ հիշում է ցեղասպանությանը նախորդող կյանքը Քեբուսյեում (Թուրքիա) գտնվող իրենց տանը՝ ինչպես էր թուզ ուտում ծովափին:
Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի