Մարիամ Հովսեփյան

Armenian
Weight: 
-66
Related content: 
Story elements: 
Text: 

Ընթերցողի պատմություն. Մարիամ Հովսեփյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

Ես սերում եմ Յոզղաթի շրջանի Ռումտիկին (այժմ՝ Ֆելահիյե) գյուղից: Հպարտ եմ՝ ազնիվ, կավագործ նախնիներովս: Ինձ բախտ է վիճակվել տեսնել տատիկիս՝ Վերժինե-Գյուլնարա Կարայանին, որը Կարայան հայտնի տոհմի շառավիղներից է:  

Յաթաղանից փրկվել են  տատիկիս մայրը եւ տատիկս՝ Մարիամ եւ Վերժինե Կարայանները ու տատիկիս մորաքրոջ աղջիկ Լուսաբեր Ճամճջյանը: Նրանց փրկել է քուրդ հովիվը՝ վերցնելով նրանցից հելյունագործ դրամապանակը ու նրանց պահելով իր նկուղում:

Հետո նրանք ինչ-որ կերպ հասել են Բեյրութ՝ Լիբանան: Նրանց օգնել են ամերիկացի միսիոներները: Քանի որ մայր ու աղջիկ գեղեցիկ հելյունագործ ծածկոցներ էին պատրաստում, նրանց աշխատելու եւ ապրելու համար փոքրիկ սենյակ (բարաք ) են տրամադրում Բեյրութի նավահանգստում:

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Մարիամ Հովսեփյանը:

Subtitle: 
«Նրանց փրկել է քուրդ հովիվը»
Story number: 
127
Header image: