Ռոզա Ղազարյանը գրաֆիկ դիզայներ է Բրուքլինից` Նյու Յորք: Նա ծնվել է Բաքվում, մեծացել Միկոլաևում (Ուկրաինա), որտեղից 2004թ. տեղափոխվել է ԱՄՆ: Ղազարյանը Տեսողական արվեստների դպրոցի շրջանավարտ է։ Այժմ զբաղվում է հավելվածների մշակմամբ՝միաժամանակ աչքի ընկնելով արվեստի և դիզայնի իր աշխատանքներով, որոնք կարելի է տեսնել A Space Studio կայքում: Սա Ղազարյանի սեփական նախագիծն է, որ ստեղծվել է Աննա Արիստովայի հետ համագործակցության արդյունքում: Ռոզայի ոգեշնչման աղբուրը բազմամշակութային ժառանգությունն է և հաճախակի ճամփորդությունները՝ Կովկասյան լեռներից մինչև Պարակասի անապատ և Կասպից ծովից մինչև Խաղաղ օվկիանոս:
5 հայ ժամանակակից արվեստագետ
Անսահման կարոտը հաճախ հրաշալի ստեղծարարության սկիզբ կարող է դառնալ: Ի վերջո, Հայաստանից կարելի է դուրս բերել հային, բայց Հայաստանը հայի սրտից դուրս չես բերի: Աշխարհի բոլոր անկյուններում կգտնես տաղանդավոր հայ արվեստագետների․ահա նրանք, առջևում շատերը կան:
![](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/styles/600x520/rcf/l_3_archi_galentz_ararat_2003_0.jpg?itok=OSGFio5o)
1. Ռոզա Ղազարյան, Միացյալ Նահանգներ
![1. Ռոզա Ղազարյան, Միացյալ Նահանգներ](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/article_item_image/roza_gazarian_2.jpg)
2. Թիերի Վանդոմ, Ֆրանսիա
![2. Թիերի Վանդոմ, Ֆրանսիա](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/article_item_image/thierry-vendome-5.jpg)
Թիերի Վանդոմը հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր ոսկերիչ-դիզայներ է: Նա ծնվել է 1964 թվականին Փարիզի արվարձաններից մեկում: Թիերիի հայրը՝ Ժան Օհան Վանդոմը, համարվում է ֆրանսիական ժամանակակից ոսկերչական արվեստի առաջամարտիկներց մեկը: Թիերին բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել՝ ոգեշնչվելով իր ճամփորդություններով դեպի հեռավոր երկրներ, այդ թվում՝ Իսլանդիա և Կամերուն: Վերջին տասնամյակի ընթացքում նա մի քանի անգամ այցելել է Հայաստան՝ նյութեր հավաքելով իր գեղեցիկ նախշազարդ աշխատանքների համար:
3. Արչի Գալենց, Գերմանիա
![3. Արչի Գալենց, Գերմանիա](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/article_item_image/l_5_archi_galentz_rhizome_2009_b_small.jpg)
Մոսկվայում ծնված Արչի Գալենցը կերպարվեստ է ուսումնասիրել Բեռլինի Արվեստի համալսարանում: Նա ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում և Երևանում: Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի մի շարք հայտնի թանգարաններում: Գալենցի ստեղծագործության առանցքային թեմաներից մեկը հայկական ինքնության խնդիրն է, հատկապես այնպիսի քաղաքական փոփոխությունների ֆոնին, ինչպիսին է Խորհրդային միության փլուզումը:
4. Գեվորգ Մուրադ, Միացյալ Նահանգներ
![4. Գեվորգ Մուրադ, Միացյալ Նահանգներ](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/article_item_image/kevork_mourad_1.jpg)
Գևորգ Մուրադը ծնվել է 1970 թվականին Սիրիայի Քամեչլի քաղաքում: Հայազգի գեղանկարիչն արվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի գեղարվեստի ինստիտուտում: Հիմա նա ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում: Գեւորգ Մուրադը հայտնի է ինքնաբուխ գեղանկարչության իր տեխնիկայով. նա բեմը կիսում է երաժիշտների հետ: Այս համագործակցության շրջանակում, որտեղ արվեստը և երաժշտությունը զարգանում են որպես հակադրություններ, Մուրադն աշխատել է մի շարք աշխարհահռչակ երաժիշտների հետ:
5. Մարիանա Արթինյան, Արգենտինա
![5. Մարիանա Արթինյան, Արգենտինա](https://b848fe82157bdec7737d-bf7f959eaa6d33793325a6fa22c9bf03.ssl.cf3.rackcdn.com/article_item_image/mariana_artinian_4.jpg)
Մարիանա Արթինյանը կրթություն է ստացել Արգենտինայում։ Արվեստի ազգային համալսարանի տեսողական արվեստների բաժնում սովորելիս ուսումնասիրել է հատկապես արվեստի և ցեղասպանության հարաբերակցությունը: Մարիանան ցուցահանդեսներ է ունեցել Թեքեյանի, Բորխեսի և Ադանի (Բուենոս Այրեսի) մշակութային կենտրոններում, մինչդեռ նրա նկարները կարելի է տեսնել նաև մասնավոր հավաքածուներում՝ ինչպես Արգենտինայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ավելի քան 15 տարի է Մարիանան հայ արվեստի և քանդակագործության հիմունքներ է դասավանդում իր արվեստանոցում: