100 հայ, որոնք փոխեցին աշխարհը

100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու եւ նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում եւ բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։

Հետեւե՛ք մեզ։ Առջեւում դեռ շատերը կան։

Armenian

Ռոքի 15 հայերը

Կոմիտասի անունը հայտնի է լավ երաժշտության յուրաքանչյուր սիրահարի, սակայն հայերն իրենց լավագույնս դրսեւորում են ոչ միայն դասական ժանրերում։ Մենք կազմել ենք ամբողջ աշխարհի ամենազիլ հայ ռոք երաժիշտների մեր ցանկը. ռոք միացրեք ու վայելեք։  

 

Armenian

Ձմեռային Երեվան

Խիստ ցուրտ ձմեռ Երեւանում հազվադեպ է լինում, ու ձյունը սովորաբար արագ հալվում է: Բայց եթե մի քանի օր ջերմաստիճանը զրոյից ցածր է, ձյունածածկ քաղաքը վերածվում է ձմեռային հեքիաթի: Վայելե~ք երկնային տեսարանները.

Armenian

Քարակերտ երկիր

Ստորգետնյա գետեր, հնադարյա ժայթքումների հետքեր, հսկայական հրաբխային խառնարաններ եւ բուժիչ հանքային ջրեր. հայկական լեռնաշխարհի հրաշալիքներն անսահման են։ Միացե՛ք մեզ, մենք կփորձենք անդրադառնալ այս ամենին։ 

 

Armenian

Քաղաքը՝ հուշարձանների աչքերով

Ամեն օր մենք անցնում ենք քաղաքի արձանների կողքով: Մեր աչքերը վաղուց սովորել են այդ տեսարաններին։ Սակայն երբ մենք ենք նայում դրանց, միշտ չէ, որ զգում ենք նրանց պատասխան հայացքները։ Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպես է հուշարձանը տեսնում ձեզ։ Մենք երեւանյան զբոսանքի վերցրեցինք մեր տեսաձայնագրող դրոնը եւ մի քանի նկարահանումներ արեցինք՝ հնարավորինս մոտ հայտնվելով հուշարձանների աչքերին։ Ահա, թե ինչ տեսանք։ 

Armenian

Լեռնային կղզի

Փոքր Ասիայի արեւելյան հատվածում է գտնվում Հայկական բարձրավանդակը։ Մոտ 400 000 քառ. կմ տարածքի վրա իրար են բախվել իրանական ու անատոլիական սարահարթերը՝ ձեւավորելով լեռնաշղթա։ Բարձրավանդակն իսկապես անվանակոչվել է հայ ժողովրդի անունով, չնայած բուն երկիրն այժմ դրա ընդամենը մի հատվածն է զբաղեցնում:

Հայկական բարձրավանդակի՝ այդ տարածքում վեր խոյանալն առիթ է տվել աշխարհի այս հատվածի համար մեկ այլ անվանակոչման՝ Լեռնային կղզի։ Տպավորիչ բնապատկերներից բացի, այս տարածքն իսկական երկրաբանական գանձարան է, համոզվեք ինքներդ.

Armenian

Անցյալի դասեր

Հեղինակ՝ Ռուբեն Ինճիկյան, Ժնեւի Ուեբստեր (Webster) համալսարանի պրոֆեսոր

2013թ.սեպտեմբերի 25-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը նշում էր իր հիմնադրի, հայտնի պատմաբան Հովհաննես Ինճիկյանի 100 ամյակը: 1990թ. կյանքից հեռացած Ինճիկյանն իր երիտասարդ գործընկերներին թողել է մարդկային եւ ազգանվեր արժեքների ու գործերի հարուստ ժառանգություն:

Armenian

Հայկական ոգելից խմիչք

Բրիտանացիները կարող են իրենցը համարել ջինը, ամերիկացիները՝ բուրբոնը: Իսկ կա՞ն խմիչքներ, որ կարող են համարվել հայկական: Հայերն այնքան վաղուց են ասպարեզում, որ դժվար է վստահ լինել. որոշ հանրահայտ խմիչքներ, ինչպիսիք են գինին ու գարեջուրը, չի բացառվում անգամ հայաստանյան ծագում ունենան: Պատմական արձանագրությունները եւ վերջին հայտնագործությունները վկայում են, որ դրանք հազարամյակներով արտադրվել են Հայաստանում:

Armenian

Միջնադարյան պատկերներ

Հայկական մանրանկարները հայկական ազգային մշակույթի յուրահատուկ օրինակներ են: Հայկական գրքային մանրանկարչությունը, որի մի քանի նմուշ հասնում է ընդհուպ մինչեւ 6-րդ դարը, գլխավորապես հայտնի է իր գունագեղությամբ ու ոճական բազմազանությամբ։ Հայկական մանրանկարներին բնորոշ է նաեւ հարուստ զարդանկարումը։ Գեղարվեստական ու պատմական արժեք լինելուց բացի, հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմության ուսումնասիրության համար։

 

Armenian

Հայերը Չիլիում

Հարավային Ամերիկայով մեր սրընթաց ուղեւորությունն Անդերի վրայով տանում է Չիլի։ Հարավային Ամերիկայի հարավ-արեւմտյան հատվածը, որը տեղաբնիկների լեզվով կոչվել է Չիլի, 19-րդ դարի վերջերից սկսած տուն է դարձել բազմաթիվ ներգաղթյալների համար, եւ բացառություն չեն եղել հայերը։

Armenian

Ճանապարհ դեպի Տաթեվ

Ասում են, թե հազար կիլոմետրանոց ճամփորդությունն սկսվում է մեկ քայլից: Երեւանից դեպի Տաթեւի վանք՝ Հայաստանի հարավարեւելյան հատված, յուրաքանչյուր քայլը դիտարժան կադր է: Տաթեւը Հայաստանի ամենահրապուրիչ տեսարժան վայրերից է: Վանքին կարելի է հասնել Հալիձոր գյուղից «ՏաԹեւեր» (Տաթեւի թեւեր) օդային ճանապարհով, որն ընդգրկված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, որպես աշխարհի «ամենաերկար հետադարձելի ճոպանուղի»: Դեպի Տաթեւ ուղեւորությունը նույնքան հիասքանչ է, որքան նշանակետը: Երեւանից մեկնեք լուսաբացից մեկ ժամ առաջ, որպեսզի դիմավորեք Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտը: Եւ սա դեռ սկիզբն է.

Armenian

Հասարակածի փառքը

Իր համաշխարհային փառքի համար սինգապուրյան Raffles Hotel հյուրանոցը պարտական է հայկական ծագումով չորս գործարարի՝ եղբայրներ Մարտին, Տիգրան, Ավետ եւ Արշակ Սարգիսներին, որոնք կարողացան ճշգրտորեն գուշակել եվրոպական հարուստ հասարակության՝ հասարակածային փարթամ ջունգլիներում իրենց համար սովորական հարմարավետությամբ մի կղզյակ ունենալու պահանջը:

Armenian

10 հիասքանչ վայր Հայաստանում

Արքայական տաճարներ, քարերի խորհրդավոր դասավորություններ, ջրվեժների տակ թաքնված քարայրեր, փառավոր ռազմի դաշտեր, արդի արվեստի գանձարաններ եւ ճոպանուղի։ Հայաստանը ցնցող ու հրաշքներով լի մի երկիր է։ Ամեն բան տեսած ճանապարհորդն անգամ կպապանձվի այս հիասքանչ տեսարաններից։ Միացեք մեր ճամփորդությանը եւ համոզվեք ինքներդ։

Armenian

«Հայաստան. տապանի ժողովուրդ»

Հռոմի հեղինակավոր «Վիտորիանո» (Il Vittoriano) թանգարանային համալիրում բացվել է «Հայաստան.

Armenian

ՎԵՆԵՏԻԿ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ

Աննա Արությունովա

Armenian