#Tumo4Aurora

Այսօր մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը. 10.000 թումոցիների տրվեց բացառիկ հնարավորություն ստեղծելու «Ավրորա» մրցանակի իրենց տարբերակը:

Երեւանի թումոցիներին միացել էին Ստեփանակերտի, Գյումրիի եւ Դիլիջանի ուսանողները, որոնց ներկայացվեց «Ավրորա» մրցանակը։ Թումոցիներին առաջարկվեց ստեղծել համաշխարհային մարդասիրական մրցանակի խորհրդանիշները՝ կարգախոս, նշան եւ արձանիկ։ 

«Դուք մասնակիցն եք այսօրվա հերոսին գնահատելու գործի, այն մարդուն, ով իր կյանքը վտանգելով օգնում է ուրիշին, ինչպես 100 տարի առաջ հայերիս են օգնել»,- ասաց Արման Ջիլավյանը՝ 100 LIVES նախաձեռնության ղեկավարը:

Մրցանակը տրվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում: Մրցանակակիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան. վերապրած ժողովրդի անունից 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնել իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպությանը։

«Երանի՜ ձեզ»,- ոգեւորեց ուսանողներին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը՝ ներկայացնելով մասնակցության մանրամասները:

 
Armenian
Weight: 
-167
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
10.000 թումոցիներ միացան «Ավրորային»