Submitted by s.khandanyan on Fri, 12/23/2016 - 11:39
Հեղինակ՝ Սարգիս Խանդանյան
Մայան ու Նարեն 40 րոպե շարունակ ճամփորդում են միասին. ժամանակին զուգահեռ, սակայն հակառակ ուղղություններով: Նրանք հայտնվել են միեւնույն պատմության տարբեր կողմերում: Երկու կանանց միացնում է միեւնույն տունը՝ հայկական Սեբաստիան (այժմ՝ Թուրքիայի Սիվաս քաղաքը), սակայն նրանք այդ տան տարբեր կողմերում են:
Submitted by s.khandanyan on Fri, 11/04/2016 - 15:02
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Նյու Յորքում ներկայացրել է «Գլոբալ հայեր» նախաձեռնության գաղափարը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակի եռօրյա միջոցառումների շրջանակում: Բանախոսությունը տեղի է ունեցել է հոկտեմբերի 28-ին՝ «Դառնալով գլոբալ հայեր.
Submitted by s.khandanyan on Thu, 11/17/2016 - 08:19
«Հայաստանի երգը սրտում» ֆիլմը դիտողին տանում է մի ուղեւորության Արգենտինայի, Բրազիլիայի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հայկական համայնքներով՝ բացահայտելով Հայոց ցեղասպանության հետեւանքով հայության գաղթի ու նոր տան որոնումների պատմությունը։ Սա մշակութային մի ճամփորդություն է, որ պատմությունների, հարցազրույցների, պարի ու երաժշտության միջոցով հրավիրում է դիտողին հաղորդակցվելու հնագույն մի քաղաքակրթության հետ։
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 10/28/2016 - 08:46
Պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար
Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:
Submitted by s.khandanyan on Sun, 03/12/2017 - 12:25
Թայվանցի քաղաքագետ եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Թա Ուեյ Ուանգը, 2016թ. այցելելով Հայաստան եւ Հայոց ցեղասպանության թանգարանում ծանոթանալով Ավրորա Մարդիգանյանի պատմությանը, նախաձեռնել է «Հոշոտված Հայաստան» գրքի չինարեն թարգմանությունը եւ հրատարակումը:
Submitted by s.khandanyan on Mon, 04/17/2017 - 11:05
Հայոց ցեղասպանություն. սկսել այնտեղից, որտեղ կանգ առավ Ռեյգանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի եւ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հոդվածը առաջին անգամ հրապարակվել է 2017թ. ապրիլի 14-ին The Hill պարբերականում:
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 09/13/2016 - 19:50
Հայ միջնադարյան պատմության մասնագետ, պատմաբան Կլոդ Մութաֆյանի անունն անբաժանելի է Կիլիկիայի Հայոց թագավորության ժամանակաշրջանից։ Սեպտեմբերին Մութաֆյանը մասնակցելու է «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի նախաձեռնած «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները.
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 09/12/2016 - 22:05
Ռեյմոն Գեւորգյանը պատմաբան է, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած պրոֆեսոր, Փարիզի Նուբարյան գրադարանի նախկին տնօրեն եւ Հայաստանի անցյալի ու ներկայի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ։ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսար
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/27/2016 - 15:14
Հայաստանում մարդիկ ուժեղ դրական ազդակներ են ստանում վերջերս։ Այստեղ սկսել են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք ուղղված են ապագայի կառուցմանը՝ հավատով, սիրով ու խաղաղությամբ։ Երիտասարդների եւ ոչ միայն նրանց վրա մեծ տպավորություն գործեց «System Of a Down» ռոք խմբի հսկայածավալ համերգը 2015-ի ապրիլին
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/06/2016 - 14:37
Լինելով Հոլիվուդի ամենահաջողակ կինո- եւ հեռուստատեսային պրոդյուսերներից ու ժամանցային ոլորտի գործադիր ղեկավարներից մեկը՝ Հովարդ Ղազանջյանը մասնակցել է բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից մի քանիսի ստեղծմանը, ներառյալ՝ «Ինդիանա Ջոնս եւ Կորուսյալ Տապանի ասպատակները» (Indiana Jones and the Raiders of the Lost Ark) ֆիլմը եւ «Աստղային պատերազմեր» շարքի դասական՝ «Ջեդայի վերադարձը» (Return of the Jedi) դրվագը։ Յոթ տարի լինելով «Lucasfilms Ltd.» ընկերության արտադրության գծով փոխնախագահ՝ նա ղեկավարել է նաեւ «Աստղային պատերազմներ» շարքի հինգերորդ՝ «Կայսրությ
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/18/2016 - 17:38
Հայտնի երաժշտական պրոդյուսեր Ելենա Հարակիձյանն աշխատում է դասական երաժշտության անվանի ներկայացուցիչների հետ։ Նա «Օպերա ապրիորի» երաժշտական փառատոնի, ինչպես նաեւ մանկական ուղեղային կաթվածով՝ ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաների աջակցության «Վեր կաց ու քայլիր» բարեգործական ծրագրի հիմնադիրն է։ Հայաստանում հասցրել է լինել ընդամենը երկու անգամ, սակայն պատմական հայրենիքի կերպարը Ելենան ինքն իր համար գծագրում էր դեռ մանկուց՝ բանաստեղծություններ գրելով Արարատ լեռան մասին։ Անցյալ տարի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ելենան մոսկովյան մեկ բեմում հավաքեց աշխարհի առաջատար օպերա
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/04/2016 - 13:27
Յան Բրեմերը կարեւորագույն տեղ է ձեռք բերել ամերիկյան արտաքին քաղաքական շրջանակներում։ Նրան են դիմում նախագահներն ու կոնգրեսականները՝ ռազմավարական խորհուրդների ու հավասարակշիռ վերլուծությունների համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին ու նախկինում ԽՍՀՄ-ի կազմում եղած մյուս պետություններին։
Submitted by A.Yeghiazaryan on Sun, 02/14/2016 - 13:22
Այսօր մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը. 10.000 թումոցիների տրվեց բացառիկ հնարավորություն ստեղծելու «Ավրորա» մրցանակի իրենց տարբերակը:
Երեւանի թումոցիներին միացել էին Ստեփանակերտի, Գյումրիի եւ Դիլիջանի ուսանողները, որոնց ներկայացվեց «Ավրորա» մրցանակը։ Թումոցիներին առաջարկվեց ստեղծել համաշխարհային մարդասիրական մրցանակի խորհրդանիշները՝ կարգախոս, նշան եւ արձանիկ։