Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/06/2015 - 12:44
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES նախաձեռնությունը 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF)՝ Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու համար:
Մարտի 10, 2015թ.-100 LIVES-ի նյույորքյան գրասենյակն ուրախությամբ հայտնում է, որ նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Էլի Վիզելը նշանակվել է «Ավրորա» մրցանակաբաշխության համանախագահ: Նա կղեկավարի մրցանակաբաշխությունը օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի հետ միասին:
Submitted by global_publisher on Mon, 03/09/2015 - 14:34
Ռազմավարական գործընկերություն
100 LIVES նախաձեռնությունն ու մարդասիրական օգնության Not On Our Watch միջազգային հասարակական կազմակերպությունը (NOOW) սկսում են համագործակցել ռազմավարական գործընկերության ձևաչափով: Գործընկերության գլխավոր նպատակն է պայքարել ցեղասպանությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակն ամբողջ աշխարհում:
Submitted by global_publisher on Mon, 03/09/2015 - 13:24
100 LIVES նախաձեռնության անկախ Փորձագիտական խմբի աշխատանքները կհամակարգի պրոֆեսոր Ռեյմոն Գևորգյանը:
«Ինձ համար պատիվ է լինել 100 LIVES նախաձեռնության մի մաս: Ցեղասպանությունը վերապրածների ու նրանց փրկողների պատմությունները պետք է տարածել, որպեսզի գալիք սերունդները դասեր քաղեն մեր պատմության այս շրջանից»,- ասաց Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների պատվավոր ղեկավար, պրոֆեսոր Ռեյմոն Գևորգյանը: