Ռեյմոն Գեվորգյանը՝ անկախ Փորձագիտական խմբի նախագահ

Armenian

100 LIVES նախաձեռնության անկախ Փորձագիտական խմբի աշխատանքները կհամակարգի պրոֆեսոր Ռեյմոն Գևորգյանը:

«Ինձ համար պատիվ է լինել 100 LIVES նախաձեռնության մի մաս: Ցեղասպանությունը վերապրածների ու նրանց փրկողների պատմությունները պետք է տարածել, որպեսզի գալիք սերունդները դասեր քաղեն մեր պատմության այս շրջանից»,- ասաց Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների պատվավոր ղեկավար, պրոֆեսոր Ռեյմոն Գևորգյանը:

Անկախ խորհրդատուների Փորձագիտական խումբը վերահսկում է այն բազմաթիվ պատմությունների հավաստիության ստուգման եւ հաստատման գործընթացը, որոնք ստանում է նախաձեռնությունը: Քաջածանոթ լինելով Հայոց ցեղասպանության արխիվային նյութերին՝ խմբի անդամներն աջակցում են նախաձեռնությանը նաև առանձնացնելով հրապարակման արժանի փաստագրված պատմություններ:

«Շատ ուրախ ենք, որ Ռեյմոնի նման հեղինակավոր գիտնականը միացել է 100 LIVES նախաձեռնության անկախ Փորձագիտական խմբին: Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա աշխատությունները համաշխարհային ճանաչում ունեն: Ռեյմոնի փորձառությունն անգնահատելի է մեր պատմության հիշարժան դրվագները բացահայտելու և վերագնահատելու համար. ոչ միայն ցեղասպանության վերապրումի, այլ ընդհանրապես՝ մարդկայնության  գնահատման առումով»,-նշեց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Ռեյմոն Գևորգյանը հեղինակել է «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» աշխատությունը և ներկայումս Նուբարյան գրադարանի պատվավոր տնօրենն է, ինչպես նաև՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ: Իր նշանակալի գիտական ավանդի համար արժանացել է Նախագահական հատուկ մրցանակի:

   

 

Weight: 
1
Tags: 
Image: 
Display type: 
Big