Լորդ Դարզի

Armenian
Intro: 
Բրիտանական քաղաքական վերնախավը փակ է՝ իր գաղտնիքների նման: Շատ հազվադեպ են ընդունում դրսից եկածին: Բաղդադից եկած հայ տղայի համար հաջողելու շանսերը գրեթե զրոյական էին: Այնուամենայնիվ, Արան, հիմա արդեն՝ Լորդ Դարզին հաջողեց:
Weight: 
-10
Related content: 
Story elements: 
Title: 
Ամենահայտնի
Secondary Title: 
հայը
Tertiary Title: 
Բրիտանիայում
Text: 

Բրիտանական քաղաքական վերնախավը փակ է՝ իր գաղտնիքների նման: Շատ հազվադեպ են ընդունում դրսից եկածին: Բաղդադից եկած հայ տղայի համար հաջողելու շանսերը գրեթե զրոյական էին: Այնուամենայնիվ, Արան, հիմա արդեն՝ Լորդ Դարզին հաջողեց: 

Դարզին Բրիտանիայում ամենահայտնի հայն է: Նա ականավոր վիրաբույժ է, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկն է, փրկել է անհամար հիվանդների ամբողջ աշխարհում եւ օգնել է խուսափել ինվազիվ վիրահատությունից: Նա կառավարությունում հանդես է եկել որպես Առողջապահության նախարար եւ դարձել է Լորդերի պալատի անդամ: Որպես գաղտնի վստահելի անձ՝ նա Թագուհու ամենամերձավոր խորհրդականներից է:

Quote: 
Չեմ կարծում, թե շատ հայեր կան, որոնք եղել են Լորդերի պալատի անդամ
Title: 
Լորդ Դարզին եվ իր շնորհները
Text: 
Նա նաեւ Թագավորական միության՝ ամենահին եւ ամենահեղինակավոր գիտական ակադեմիայի անդամ է: 2002թ., երբ ընդամենը 42 տարեկան էր, Թագուհին նրան ասպետի կոչում շնորհեց բժշկության եւ վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար:  
 
Նա ոչ միայն ընդունելի դարձավ կառավարական ներկայացուցիչների կողմից, այլ նաեւ փրկեց նրանց. մի անգամ՝ բառի բուն իմաստով: 
Text: 
Լորդերի պալատում իր մի ելույթի ընթացքում ընդդիմադիր գործընկերներից մեկը՝ Լորդ Բրեննանը կոլապսի մեջ ընկավ՝ ինֆարկտի հետեւանքով: Արհեստական շնչառության, սիրտ-թոքային վերակենդանացման եւ դեֆիբրիլյատորի օգնությամբ Դարզին փրկեց նրա կյանքը հենց պալատի հատակին պառկած:
 
«Ջոն Սենտամուն՝ Յորքի արքեպիսկոպոսը, որն այդ օրը պալատում էր, աղոթում էր Լորդ Բրեննանի կյանքի համար,- հիշում է Դարզին,-երբ ինձ հաջողվեց վերականգնել Լորդի սրտի աշխատանքը, Սենտամուին ասացի. «Արքեպիսկոպոս, կարծում եմ, հաղթեցի ձեզ»: Սենտամուն մի պահ կանգ առավ, ժպտաց, նայեց վեր եւ ասաց. «Կարծում եմ` հաղթեցինք միասին»»: 
Image: 
Title: 
Հարցազրույց
Text: 

Դարզին կյանքեր փրկել սովորել էր Իռլանդիայում: Վիրաբույժների թագավորական եւ Դուբլինի Թրինիթի քոլեջում նա ստացավ իր բժշկական կրթությունը եւ հետագայում նաեւ պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը: Մականունն էլ Դուբլինում ընտրեց:  

«Արա անունը նման է իռլանդական տարածված անձնանվան՝ Դարա: Դարզին նման է իռլանդական շատ տարածված ազգանվան՝ Դարսի: Այսպիսով, ինձ սկսեցին կոչել Դարա Դարսի սեւուկ Փեդդի», - ծիծաղում է նա:  

«Սեւուկ» լինելը հայկական արմատների եւ Բաղդադում անցկացրած մանկության արդյունքն է: Նրա ընտանիքը ծագումով Թուրքիայի Էրզրում քաղաքից է: Հոր  պապը՝ Թադեոս Շիրոյանը, եւ նրա կինը՝ Էլբիզ Շիրոյանը, ունեին չորս որդի եւ մի դուստր: Թադեոսին եւ նրա որդիներին Հայոց ցեղասպանության ժամանակ մահապատժի էին ենթարկել: Էլբիզը եւ դուստրը՝ Արեւալույսը, Լորդ Դարզիի հայրական տատը, ընտանիքից միակ ողջ մնացածներն էին:

 

 

«Նրանք շաբաթներ շարունակ բոկոտն քայլել են Էրզրումից մինչեւ հյուսիսային  Իրաք եւ ի վերջո հասել են Իրաքի Մոսուլ բնակավայրը հորս պապի ընկերներից մեկի օգնությամբ, - վերհիշում է Դարզին,- հայրս՝ Վարդգեսը, այնտեղ է ծնվել 1930թ. փետրվարին: 1959թ. նա հանդիպել եւ ամուսնացել է մորս՝ Բաղդադում ծնված Դիքիի հետ: Ես ծնվել եմ Մոսուլում 1960թ.-ին»:

 

Image: 
Quote: 
Թեեւ երբեք Հայաստանում չէի եղել, բայց մեծացել էի այն գիտակցությամբ, որ հայ եմ
Text: 

Հենց Բաղդադում էլ նա իմացել է իր հայրենիքի մասին: «Թեեւ երբեք Հայաստանում չէի եղել, ես մեծացել եմ այն գիտակցությամբ, որ հայ եմ: Մենք գնում էինք  հայկական պատարագի: Ես երգել եմ եկեղեցական երգչախմբում: Սովորել եմ հայերեն, խոսել եմ տանը: Ծնողներիս եւ քրոջս հետ խոսում եմ հայերեն»:

Բաղդադի քոլեջում՝ հոր ուսանած բուհում, իր ուսումնառությունն ավարտելով, նա շուտով գիտակցեց, որ ստիպված է լինելու հեռանալ իր ծննդավայրից. «Մենք փախստականներ էինք: Մենք բարգավաճել էինք Իրաքում: Բայց լիովին հստակ էր, որ պետք էր նորից տեղից շարժվել: Զգացվում էր Պարսից ծոցի առաջին պատերազմի սպառնալիքը: Հիշում եմ, որ հայրս ասաց՝ երեխաները պետք է հեռանան այստեղից»:

Իռլանդիան գրավեց նրան. ընդամենը 17 տարեկան էր: Վիլման՝ քույրը, հետեւեց նրան: Վարդգեսը եւ Դիքին ի վերջո ժամանեցին Լոնդոն, հարմարվեցին եւ մինչ օրս ապրում են այնտեղ:

Մանուկ հասակում Դարզին եւ նրա ընտանիքը հիշում էին Հայոց ցեղասպանության տարելիցը. «Մենք աղոթում էինք եկեղեցում, հարազատներն ու ընկերները հավաքվում էին: Մենք խոսում էինք այդ մասին»:

Ցեղասպանությունից հարյուր տարի անց նա մտածում է. «Արդյոք չափից ավելի չենք կարեւորում անցյալը: Կարծում եմ, մենք պետք է հաղթահարենք վիշտը եւ առաջ նայենք՝ շարունակաբար հետ նայելու փոխարեն: Հայաստանը՝ որպես պետություն, եւ Սփյուռքը հաջողության բազմաթիվ վկայություններ ունեն: Մենք չպետք է մոռանանք անցյալը: Մենք պետք է ընդունենք անցյալը, բայց հարկ է նաեւ առաջ շարժվել»:

Հոդված Guardian-ում


 

Եվ հենց ինքն էլ առաջնորդում է՝ սեփական օրինակով: Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի միջոցով, որի նախագահն է, նա օգնում է ստեղծել առողջապահական նոր համակարգեր եւ բարելավել վիրաբուժության որակը Հայաստանում:

«Գիտեք, Հայաստանում կյանքի ակնկալվող տեւողության ցուցանիշը վատագույններից մեկն է: Կան մեծ մարտահրավերներ. ինչպե՞ս հաղթահարել հիվանդության բեռը: Ես փորձել եմ. լապարասկոպիկ վիրահատություններ եմ արել Երեւանում, տեղի հիվանդանոցներին տվել եմ սարքավորումներ եւ գործիքներ: Նաեւ մի շարք դասընթացներ եմ վարել հայաստանցի մասնագետների համար, բժիշկներ եմ բերել Լոնդոն՝ տեսական եւ գործնական ուսուցման»:

Դարզիի կարծիքով՝ Հայաստանն իսկապես կբարգավաճի. «Եթե մենք զարգացնենք կարողությունները եւ մարդկանց Հայաստանում պահենք: Մենք՝ բոլոր հայերս,  դեր ունենք ավելի լավ կառավարում, քաղաքական եւ տնտեսական կայունություն ձեւավորելու գործում: Հենց սրա վրա էլ պետք է ծախսենք առաջիկա 100 տարիները»:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Մեծացել եմ այն գիտակցությամբ, որ հայ եմ
Story number: 
4
Header image: