Շամիրամ Սեվակ

Ֆրանսիայի Նիս քաղաքի թիկունքում բարձրացող բլուրներին բազմած ծերանոցներից մեկում, Շամիրամ Սեւակի առանձնասենյակի պատվավոր տեղում մանկական մի լուսանկար կա։ Խոշորացված լուսանկարում պատկերված է մանկական գլխարկով, պարանոցին մեծ ժապավեն կապած մի աղջնակ։ Կողքին մայրն ու եղբայրն են։ Բայց սա ընտանեկան արձակուրդի ընթացքում արված ջերմ լուսանկար չէ։ Մռայլ ու դառնացած դեմքերով այս երեքը լուսանկարվել են 1915թ. աշնանը, Կոստանդնուպոլսում։ Մայրը սգո սեւ զգեստով է: Սոսկալի ողբերգությունն անվերադարձ փոխել է ընտանիքի ճակատագիրը։
Կրելով ականատեսի բաժինը
Armenian

Մարկ Նշանեան

Մարկ Նշանեանն արդեն 30 տարի «փիլիսոփայում է»: Իր աշխատությունները գրում է ֆրանսերեն՝ դպրոցական տարիների լեզվով, հայերեն, որը մեծ դժվարությամբ ստիպված էր նորից սովորել, եւ անգլերեն, որն ուսանել է ԱՄՆ-ում: Մարկը փիլիսոփա է եւ գերմանագետ, բայց ինքն իրեն առաջին հերթին համարում է «ճանապարհորդող դասախոս». նա լեզվաբանության եւ հայ գրականության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Փարիզում, Վիեննայում, Երուսաղեմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բեյրութում եւ վերջերս՝ Ստամբուլում:
Վերադարձ հայրենիք
Armenian

ՀՈՎՍԵՓ ԵՎ ՆՎԱՐԴ ԴԵՅՐՄԵՆՋՅԱՆՆԵՐ

Ժակ Դեյրմենջյանը Gaz de France ընկերության միջազգային զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալն է։ Նրա ղեկավարությամբ տեղի են ունեցել բնական գազի մատակարարման շուրջ Ֆրանսիայի համար կարեւորագույն բանակցություններ։ 1960 թվականին ավարտելով «Էկոլ պոլիտեխնիկը»՝ Ժակը փայլուն աշխատանքային փորձառություն է ունենում՝ համեստ աշխատակցից հասնելով ներկայիս պատասխանատու պաշ¬տոնին։ Նրա հաջողության պատմությունն առաջին հերթին հարգանքի տուրք է ծնողների՝ Հովսեփ եւ Նվարդ Դեյրմենջյանների հիշատակին։
Au service de la France et de la nation arménienne
Armenian

Պասկալ Մանուկյան

Նրա կյանքը լեփ-լեցուն է ամեն տեսակի արկածներով։ Լրագրող եւ կինովավերագրող, ցեղասպանությունը վերապրածների թոռ եւ մարդ, որ տասնամյակներ շարունակ շրջագայել է աշխարհով՝ նա պատմության առաջնագծերում սեփական աչքերով տեսել է մահն ու միախառնվել մոլորակի տարբեր ծագերում տառապող մարդկանց։
Թեժ կետերում հայտնվող ֆրանսիահայ լրագրողը
Armenian

Անտուան Ագուջյան

54-ամյա լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 20 տարի շարունակ լուսանկարելու նյութի որոնումներում շրջել է Մերձավոր Արեւելքում ու Կովկասում։ 2011 թվականին նա դարձավ Թուրքիայում արգելված թեմայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը։
Վավերագրելով հայոց հիշողության հետքերը
Armenian

Իվ Կերնալեգեն

Իվ Կերնալեգենը ծնվել է իր պապի` Էժենի մահվանից շատ տարիներ անց: Էժենը վճռական դեմքով եւ ուժեղ բնավորությամբ մարդ էր՝ նավատորմային ծառայությամբ կոփված: Իմանալով, որ իր պապը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միջերկրական ծովում մղվող ծովամարտերին, Իվը միշտ հետաքրքրվում էր նրա կյանքով, սակայն միայն 2010-ին կարողացավ ամբողջովին վերականգնել Էժեն Կերնալեգենի մասնակցությամբ իրադարձությունների շղթան:
Նրա պապը փրկել է մուսալեռցիներին
Armenian

Մհեր Գարագաշյան

Մոնրեալի Սուրբ Հակոբ հայկական դպրոցում պատմություն դասին Մհեր Գարագաշյանը լսարանին հիշեցնում է. «Ինչ դժվարություն կամ մարտահրավեր էլ կյանքը դնի ձեր առջեւ, դիմադրեք ու պայքարեք։ Իմ պապերն ինձ սա են ավանդել։ Դա էր նաեւ հանգուցյալ տատիս պատգամը, եւ ինքս մեծացել եմ այդ գաղափարով»։
Մուսալեռցու ժառանգի պատմության դասերը Կանադայում
Armenian

Ջեմմա Շիրինյան

«Փրկվել են միայն երկու եղբայրները»
Armenian

Արսինե Խանջյան

«Գոյությունդ զգում ես, եթե դիմացդ մարդ կա, որն ընդունում է քո ներկայությունն ու պատմությունը: Մինչև ամբողջովին չճանաչվի մեկ դար առաջ տեղի ունեցածը, չի լինի հաշտություն մեր պատմության այս հատվածի հետ, քանի դար էլ որ անցնի»,- ասում է Խանջյանը։
«Չորս սերունդ անց, 100 տարի հետո՝ հո՛ս ենք»
Armenian

Ատոմ Էգոյան

«Հայրս խորհրդային տարիներին Հայաստան այցելեց. նա եղավ Ծիծեռնակաբերդում եւ այդ ուղեւորությունից վերադարձավ ուրիշ մարդ դարձած: Անշեջ կրակի մոտ նրա սիրտը փուլ էր եկել, ու նա սկսել է հեկեկալ։ Սյուներն ասես սեղմել են նրան ու տապալել: Մինչ օրս արտասվում է այս պատմությունը պատմելիս: Ծիծեռնակաբերդի էությունն ու նշանակությունը հասկացա միայն այն ժամանակ, երբ այցելեցի հուշահամալիր»,- ասում է կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Կինոռեժիսորը՝ ինքնության որոնումների մասին
Armenian

Մարգարիտ Աճեմյան-Ահներթ

Մարգարիտ Աճեմյան-Ահներթը ծնվել է Նյու Յորքում եւ մեծացել Բրոնքսում։ Գեղարվեստի եւ գրականության գծով մագիստրոսի կոչում ունի Բալթիմորի Գաուչեր քոլեջից, իսկ բակալավրի աստիճանն ստացել է Վերմոնտի Գոդար քոլեջում։ Ավարտել է նաեւ գեղարվեստի գծով Barnes Foundation կրթական հաստատությունը։ Որպես դոցենտ՝ դասախոսել է Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ տարրական դպրոցներում «Արվեստը գնում է դպրոց» դասընթացի շրջանակներում ուսուցանել է արվեստագիտություն։
Վավերագրելով ընտանեկան հուշերը
Armenian

Սոնա Մանուկյան

«Ցեղասպանությունից փրկվել է մեծ պապիկս: Երախտապարտ եմ նրան փրկողին, շատ կուզեի գտնել նրա ընտանիքի անդամներին, ովքեր նաեւ իմ ազգականներն են»,- գրում է մեր ընթերցողներից Սոնա Մանուկյանը:
«Երախտապարտ եմ մեծ պապիկիս փրկողին, շատ կուզեի գտնել նրա ընտանիքի անդամներին»
Armenian

Վիրո Առնոլդ

Վիրո Առնոլդը (ծն. Վիրաբ Խաչատրյան) Գերմանիայի ամենահայտնի դիմանկարիչներից է: Իր աշխատանքի շնորհիվ ծանոթացել է սպորտի, երաժշտության եւ հեռուստատեսության բազմաթիվ աստղերի հետ: Պատկերել է այնպիսի հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են երաժիշտներ Սնուփ Դոգն ու Այս Քյուբը, ֆուտբոլիստներ Մարիո Գոմեսն ու Ռոբերտո Հիլբերտը, բռնցքամարտի չեմպիոններ Արթուր Աբրահամն ու Ռեգինա Հալմիխը, ինչպես նաեւ հայտնի գերմանացի հաղորդավար Շտեֆան Ռաաբը եւ Գերմանիայի նախկին նախագահ Յոհանես Ռաուն:
«Մեծ հաջողության բերում են փոքր հաջողությունները»
Armenian

Պատրիս Ջոլոլյան

Երբ ներս ես մտնում Պատրիս Ջոլոլյանի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող դեղատան շեմից, թվում է, թե հայտնվել ես ազգային արխիվում։ Պատրիսի աշխատասենյակի դիմաց գտնվող հսկայական պահարանի դարակների վրա բազմաթիվ տուփեր են՝ ժամանակի ընթացքում դեղնած սեւ ու սպիտակ լուսանկարներով, Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակների վկայականներով ու արժեքավոր թղթերով: Պատրիս Ջոլոլյանն ընտանեկան պատմության պահապանն է։
Ժառանգորդը
Armenian

Հրաչ Կապրիելյան

Շվեյցարիայում բնակվող հայազգի բարերար եւ գործարար Հրաչ Կապրիելյանը «Արցախբանկի» տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը: Փոքր-ինչ հանդուգն տոնով՝ Հրաչը հայտարարում է, որ բնիկ պոլսեցի է. այս հայտարարությունն արտացոլում է թե՛ քաղաքի բազմազանությունը, թե՛ այն ընտանիքի հպարտությունը, որի վերապրումի պատմությունն սկսվել է դեռեւս միջնադարից:
Տատի հիշողությունները մտքում
Armenian