Զինվորներին վարժեցնում են ամենից առավել մի բանի՝ հրամաններին հետեւելու։ Նրանք, ովքեր հանդգնում են չհետեւել դրանց, բախվում են անհնազանդության հետեւանքներին։ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն՝ Ֆրանսիական արեւելյան այն նավատորմի փոխծովակալը, որը 1915 թվականին շրջափակել էր Սիրիայի մերձակա օսմանյան ափերը, քաջատեղյակ էր, թե ինչ հետեւանքներ կարող են լինել, եթե գործն առաջ տանի սեփական հայեցողությամբ։ Այդուհանդերձ, նա կազմակերպեց ավելի քան 4000 հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների փրկությունն անխուսափելի մահից՝ Մուսա լեռան ստորոտին (այժմյան Թուրքիայի հարավ-արեւելքում է)։
Ֆրանսիացի փոխծովակալը մեծ ռիսկի դիմեց եվ շատ կյանքեր փրկեց