Նուբար Ալեքսանյան
Սակայն ամեն բան փոխվեց մի օր՝ 2011-ի հոկտեմբերին, երբ դուստրը՝ հորական կողմից հայ Էբբին մի պարզ հարց տվեց նրան՝ «Հայրիկ, կգա՞ս հետս Հայաստան»։

Նուբար Ալեքսանյանը դստեր՝ Էբբիի հետ |
Երկու տարով նա դարձավ այդ ընտանիքի խոհարարը, եւ 1919թ. նույն թուրք բժիշկը գումար տվեց նրան՝ ԱՄՆ հասնելու համար: Նա նաեւ Վարդուհուն մետաքսե մի գորգ տվեց, որպեսզի վաճառի եւ մի քիչ փող ունենա:

Նուբարի մորական տատն ու պապը՝ Վարդուհի Սերաբյան Անդրանիկյանը եւ Պետրոս Թորոսյանը |
Նուբարի հորական պապ Բարսեղ Ալեքսանյանը ծնվել է 1881թ. Շենթիլում՝ կրկին Խարբերդ, եւ հասել է ԱՄՆ 1898թ.՝ 17 տարեկանում: Հորական տատը՝ Վարդեր (Ռոուզ) Գոշդիգյանը, 20 տարեկանում մազապուրծ փախել է 1896թ. Համիդյան ջարդերից: Վավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում Նուբարը եւ Էբբին այցելել են նրա գյուղ՝ Հուսեյնիկ եւ գտել հենց այն հողամասը, որտեղ նա մեծացել էր: «Ֆիլմում ես 3 տարի անց վերադառնում եմ այնտեղ եւ փորձում եմ գնել նրա հողը՝ որպես ընդվզում, այն կրկին հայկական դարձնելու համար»,- պատմում է Նուբարը:

Նուբարի հորական տատն ու պապը՝ Բարսեղ Ալեքսանյանը եւ Վարդեր (Ռոուզ) Գոշդիգյանը |
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
