12 մրցանակ`հանուն մարդասիրաց

Armenian

100 LIVES նախաձեռնության գործունեության զգալի մասը երախտագիտության մասին է. մենք պատմում ենք այն մարդկանց պատմությունները, ովքեր կարողացել են վերապրել անասելի մի չարիք՝ այլոց հերոսական քայլերի արդյունքում: Մենք կարծում ենք, որ բարությունը պետք է ճանաչելի դարձնել ու գնահատել, եւ Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ առաջարկում ենք ծանոթանալ հատուկ այդ նպատակով սահմանված մրցանակների ցանկին: 

Weight: 
-117
Article items: 

1. Խաղաղության Նոբելյան մրցանակ

1. Խաղաղության Նոբելյան մրցանակ

Խաղաղության Նոբելյան մրցանակը, ինչպես նաեւ Նոբելյան այլ մրցանակները, ստեղծվել է բարերար դարձած շվեդ ռազմական արտադրողի՝ Ալֆրեդ Նոբելի կողմից: Մրցանակն ամեն տարի շնորհվում է այն անհատներին, ովքեր «կատարել են առավելագույն կամ լավագույն աշխատանքը հանուն ազգերի միջեւ եղբայրության, հանուն մշտական բանակների վերացման կամ վերջիններիս քանակի նվազեցման եւ հանուն խաղաղության համագումարների անցկացման եւ առաջխաղացման»: Հաղթողին ընտրում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն, որի անդամները նշանակվում են անմիջականորեն Նորվեգիայի խորհրդարանի կողմից:    

 

Չնայած իր խաղաղ անվանմանը, մրցանակը բազմաթիվ տարաձայնությունների առարկա է դարձել՝ հիմնականում քաղաքական շահարկումների պատճառով:

 

Հայտնի մրցանակակիրներ. Մայր Թերեզա, Օսկար Արիաս

2. Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակ

2. Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակ

Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակը կամ պարզապես՝ Սախարովի մրցանակը, անվանակոչված է խորհրդային շրջանի միջուկային ֆիզիկոս Անդրեյ Սախարովի պատվին: Այն ստեղծվել է 1988թ. Եվրոպական խորհրդարանի կողմից: Մրցանակի նպատակն է պատվել այն անհատներին, ովքեր մարդու իրավունքների եւ մտքի ազատության պաշտպանն են: Առաջադրված թեկնածուների նախնական ընտրությունը կատարվում է Եվրոպական արտաքին գործերի կոմիտեի եւ Եվրոպական զարգացման հանձնաժողովի կողմից: Մրցանակը նաեւ կազմակերպությունների է շնորհվել, որոնցից առաջինը՝ 1992թ. արգենտինական «Պլազա դե Մայոյի մայրերին»:

 

Սախարովի մրցանակի որոշ դափնեկիրներ դեռեւս ենթարկվում են կոշտ քաղաքական ճնշումների:

 

Հայտնի մրցանակակիրներ. Նելսոն Մանդելա, Քոֆի Անան 

3. «Ավրորա» մրցանակ՝ հանուն մարդասիրաց

3. «Ավրորա» մրցանակ՝ հանուն մարդասիրաց

The Aurora Prize for Awakening Humanity-ն համաշխարհային նոր մրցանակ է, որն ամեն տարի տրվելու է մարդկանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով՝ այլոց գոյատեւելու հնարավորություն են ընձեռում։
 

Հաղթողները ճանաչման են արժանանալու այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք ունեցել են մարդկանց փրկության եւ մարդասիրական գործն առաջ մղելու պայքարում՝ հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ։ Մրցանակն ստեղծվել է Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի՝  100 LIVES նախաձեռնության համահիմնադիրների կողմից:
 

Ամեն տարի հաղթողը պարգեւատրվելու է 100,000 ԱՄՆ դոլար մրցանակով։ Նրան բացառիկ հնարավորություն է ընձեռվելու շարունակել նվիրատվության շղթան եւ 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնել իրեն ժամանակին ոգեշնչած եւ Մրցանակի ոգուն հարազատ կազմակերպությանը։
 

Հայտնի մրցանակակիրներ. «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողը կպարգեւատրվի 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում:
 

Դուք կարող եք առաջադրել «Ավրորա» մրցանակի Ձեր թեկնածուին մինչեւ 2015թ. հոկտեմբերի 1-ը: 

4. Վալենբերգի մեդալ

4. Վալենբերգի մեդալ

Միչիգանի համալսարանի Վալենբերգի մեդալը շնորհվում է այն անհատներին, ում ակնառու գործողություններն անհրաժեշտության պահին օգնել են պաշտպանել անպաշտպաններին եւ փրկել ճնշվածներին: Այն անվանակոչված է շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի պատվին, ով կարողացել է փրկել տասնյակ հազարավոր կյանքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հրեաների համար թողարկելով պաշտպանական անձնագրեր ու ապաստան տրամադրելով որպես Շվեդիայի տարածք դրոշմված շենքերում:

 

Վալենբերգի գործադիր կոմիտեն, որը ներառում է Անն Արբոր համայնքի անդամներին, ուսանողներին ու դասախոսներին, պատասխանատու է ոչ միայն ամենամյա մեդալակիրներին ընտրելու, այլեւ նվիրատվության համար դրամական միջոցներ հայթայթելու համար:

 

Հայտնի մրցանակակիրներ. Էլի Ուիզել, Աուն Սան Սու Չժի 

5. Խաղաղության Սիդնեյի մրցանակ

5. Խաղաղության Սիդնեյի մրցանակ

Խաղաղության Սիդնեյի մրցանակը տրվում է Սիդնեյի Խաղաղության հիմնադրամի կողմից, որը Սիդնեյի համալսարանի հետ ասոցացվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Նրանք, ովքեր ստացել են այս մրցանակը, մեծապես նպաստել են համաշխարհային խաղաղությանը, բարելավել են անձնական անվտանգությունը եւ պայքարել են աղքատության դեմ: Այս մրցանակի մեկ այլ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ ստացողը պետք է պարտականություններ ունենա՝ խթանելու խաղաղությունն ու արդարությունը:

 

Սիդնեյ քաղաքը մրցանակային ֆոնդին զգալի ֆինանսական ներդրում է կատարում:

 

Հայտնի մրցանակակիրներ. Մերի Ռոբինսոն, Սեկաի Օլանդ

6. Էդելստամի մրցանակ

6. Էդելստամի մրցանակ

Էդելստամի մրցանակը նվիրված է շվեդ դեսպան Հարալդ Էդելստամին, որի՝ մարդու իրավունքների համար պայքարում արիությունն ու արհեստավարժությունը լավ փաստագրված են։ Մրցանակին արժանանալու համար անհատը պետք է պարոն դեսպանի նման քաջություն ցուցաբերի եւ հավատարիմ լինի բարձր բարոյական չափանիշների։ Մրցանակը կարող է շնորհվել կամ մասնավոր անձի, կամ էլ կառավարական, միջազգային կամ ազգային կազմակերպության աշխատակցի, ով ճանապարհ է գտել, թեկուզեւ ոչ ավանդական, պաշտպանելու մարդու իրավունքները երկրում կամ երկրներում, որտեղ դրանք խախտվել են։ Տիպիկ թեկնածուն կարողացել է օգնել նրանց, ում սպառնացել են, կամ նույնիսկ անմիջականորեն մարդկային կյանք է փրկել։    

 

Հաղթողին ընտրում է միջազգային ժյուրին, որի նախագահն է Էդելստամի թոռնուհին՝ Կարոլին Էդելստամը։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է աշխարհի մի մաս. Եվրոպա, Ասիան եւ այլն։

 

Հայտնի մրցանակակիրներ. Բահարե Հեդայաթ, Բենջամին Մանուել Խերոնիմո 

 

7. Կարնեգի մեդալ

7. Կարնեգի մեդալ

Կարնեգի մեդալով պարգեւատրում է Կարնեգի հերոսների հիմնադրամի հանձնաժողովը, որը հայտնի է պարզապես որպես Հերոսների հիմնադրամ։ Կատարյալ թեկնածուն պետք է լինի քաղաքացիական անձ, ով ինքնակամ արտակարգ աստիճանի վտանգել է իր կյանքը՝ այլ անձի կյանքը փրկելու ընթացքում կամ փրկելու փորձի ընթացքում։ Վավեր ապացույց է պահանջվում՝ արարքը պետք է ներկայացվի Հանձնաժողովի ուշադրությանը երկու տարվա ընթացքում։ Մրցանակը ոգեշնչված է Սելվին Մ. Թեյլորի եւ Դանիել Ա. Լայլի արարքներով, ովքեր զոհվեցին Հարվիքում՝ Փենսիլվանիա, հանքային աղետին հաջորդած փրկարարական փորձերի հետեւանքով։

 

Ըստ 2015թ. հունիս ամսվա տվյալների՝ Հերոսների հիմնադրամը շնորհել է 9,775 մեդալ։ Ընդհանուր առմամբ մրցանակների 20.7 տոկոսը շնորհվել է հետմահու։

 

Հայտնի մրցանակակիրներ. Հարոլդ Հ. Թոմփսոն, Ջոն Բարի Բոյարսի

8. Քաղաքացիական արիության մրցանակ

8. Քաղաքացիական արիության մրցանակ

Քաղաքացիական արիության մրցանակը, որը ոգեշնչված է խորհրդային ժամանակաշրջանի այլախոհ Ալեքսանդր Սոլժենիցինի կյանքով, մի պարգեւ է, որը ճանաչում է չարի դեմ հաստատուն դիմադրությունը մեծագույն անձնական ռիսկի հաշվին։ Մրցանակի նպատակն այն անհատ հերոսների ցուցադրումն է, ովքեր արժանի են ճանաչման։ Նորթքոութ Պարկինսոն հիմնադրամի կողմից 2000թ. հիմնված մրցանակի հաղթողն ընտրվում է միջազգային ոչ-պետական կազմակերպությունների կոմից առաջադրված թեկնածուներից։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենում Նյու Յորքում կամ Լոնդոնում: Գլխավոր բանախոսների շարքում նախկինում եղել են Բրիտանիայի ներքին գործերի քարտուղար Դուգլաս Հըրդը եւ Չիլիի նախագահ Միշել  Բաչելետը։

 

2007թ. հիմնադրամը վերանվանվել է Թրեյն հիմնադրամի, ի պատիվ Թրեյն ընտանիքի ու տարիների ընթացքում նրանց ներդրումների։

 

Հայտնի մրցանակակիրներ. Դենիս Մուկվեջ, Աննա Պոլիտկովսկայա

9. Ազատության մրցանակ

9. Ազատության մրցանակ

1933թ. Ալբերտ Էյնշտեյնի խնդրանքով հիմնադրված Միջազգային փրկարարական կոմիտեն (ՄՓԿ (IRC)) շնորհում է իր Ազատության մրցանակն այն անձանց, ովքեր արտառոց ներդրում են ունեցել փախստականների ու մարդկային ազատության գործում։ Ըստ ՄՓԿ-ի. «Ազատության մրցանակը բացահայտում է անհատի յուրահատուկ ունակությունը՝ պատմություն կերտելու եւ աշխարհը դեպի լավը փոխելու, որը ձգտում է դեպի ազատություն՝ բոլորի համար»։    

 

Իդեպ, առաջին մրցանակը շնորհվել է 1957թ. Վիլի Բրանդտին, ով հետագայում արժանացավ նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակի։

 

Հայտնի մրցանակակիրներ. Անջելինա Ջոլի, Բիլ Քլինթոն 

10. Մարտին Էննալսի մրցանակը՝ մարդու իրավունքների պաշտպաններին

10. Մարտին Էննալսի մրցանակը՝ մարդու իրավունքների պաշտպաններին

1993թ. հիմնադրվել է Մարտին Էննալսի մրցանակը՝  մարդու իրավունքների պաշտպանների համար, ի պատիվ Amnesty International-ի նախկին գլխավոր քարտուղար, բրիտանացի իրավապաշտպան Մարտին Էննալսի։ Մրցանակի նպատակն է պաշտպանել այն ակտիվիստներին, ովքեր բացառիկ քաջություն են ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման գործում։ Այսպես կոչված «պաշտպանող հրապարակայնությունը», որին հասել է մրցանակի դափնեկիրը, հանդես է գալիս որպես վիրտուալ մի վահան, որը պաշտպանում է նրան հնարավոր ճնշումներից ու բռնությունից, որոնց առերեսվում են մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպաններ։

 

Մրցանակը շնորհվում է 20,000 շվեյցարական ֆրանկ դրամական պարգեւի հետ միասին. հաղթողը գումարը պետք է ուղղի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր աշխատանքներին։

 

Հայտնի մրցանակակիրներ. Հարի Վու, Լիդիա Յուսուպովա 

11. Ռոբերտ Ֆ. Քենեդիի անվան մարդու իրավունքների մրցանակ

11. Ռոբերտ Ֆ. Քենեդիի անվան մարդու իրավունքների մրցանակ

Ռոբերտ Ֆ. Քենեդիի անվան մարդու իրավունքների մրցանակը հիմնադրվել է 1984 թ. Ռոբերտ Ֆ. Քենեդիի անվան Մարդու իրավունքների կազմակերպության կողմից, որն այն ժամանակ հայտնի էր որպես Ռոբերտ Ֆ. Քենեդիի հուշահամալիր։ Մրցանակի նպատակն է պատվել ամբողջ աշխարհի այն մարդկանց, ովքեր քաջություն են ցուցաբերել ու մեծ ներդրում են ունեցել իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։ 

 

Մրցանակակիրները ոչ միայն դրամական պարգեւ են ստանում, այլեւ իրենց մարդասիրական աշխատանքի առաջխաղացման համար հնարավորություն են ձեռք բերում օգտվելու հիմնադրամի ռեսուրսներից ու տեխնոլոգիաներից։

 

Հայտնի մրցանակակիրներ. Սոնիա Փյեղ, Լիբրադա Պազ

12. ՄԱԿ-ի մրցանակը՝ մարդու իրավունքների բնագավառում

12. ՄԱԿ-ի մրցանակը՝ մարդու իրավունքների բնագավառում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մրցանակը մարդու իրավունքների բնագավառում հիմնվել է 1966թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 2217 բանաձեւի ընդունումից հետո։ Մրցանակը կոչված է «պատվելու ու գնահատելու մարդկանց ու կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների առաջխաղացման ու պաշտպանության գործում, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքներին վերաբերող այլ հռչակագրերում»։ 

 

Ի տարբերություն շատ այլ մարդասիրական մրցանակների ու պարգեւների, ներառյալ Նոբելյան մրցանակը, ՄԱԿ-ի կողմից շնորհվող մրցանակներն իրենց բնույթով դրամական չեն։ Միակ բանը, որ ստանում է մրցանակակիրը, փորագրված մետաղական մի պնակ է, եւ, անշուշտ, բոլորի հարգանքը։

 

Հայտնի մրցանակակիրներ. Բենազիր Բհուտո, Մալալա Յուսաֆզաի

Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Այսպես է աշխարհն ասում «շնորհակալություն»