Վիլյամ Սարոյան. արձակագիր

Armenian

Վիլյամ Սարոյանը XX դարի առաջին կեսի ամերիկյան ամենահեղինակավոր գրողներից է։ Նա ներկայացնում է գյուղական Ամերիկայի դժվարություններն ու վայելքները՝ Կալիֆորնիայի Կենտրոնական հովտի գյուղերի օրինակով: Արժանացել է Պուլիցերյան, Օսկար և Նյու Յորքի Դրամայի Քննադատների Ակումբի մրցանակներին:

Ծագումը

Սարոյանը ծնվել է 1908 թ. Ֆրեզնոյում։ Նրա ծնողները 1915թ. Հայոց Ցեղասպանությունից առաջ Բիթլիսից տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ։ Հայրը երիտասարդ տարիքում մահացել է և Սարոյանն իր եղբոր ու քրոջ հետ ստիպված է եղել ապրել որբանոցում։ Տարիներ անց նոր վերամիավորվել են մոր հետ։

Ճանաչված է

Հրապարակել է բազում նովելներ, պատմվածքներ և պիեսներ, այդ թվում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Մարդկային կատակերգություն», «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա», «Իմ անունը Արամ է», «Կյանքիդ ժամանակը»։

Նշանավոր մտքեր

-Փորձիր սովորել խորը շնչել, ուտելիս իսկապես համտեսել կերածդ, և խորը քնել, երբ պառկում ես քնելու։ Ամբողջ ուժով արա ինչ կարող ես՝ քեզ ամբողջությամբ կենդանի զգալու համար։ Ծիծաղելիս՝ քահ-քահ ծիծաղիր։ Ջղայնանալիս՝ կատաղիր։ Փորձիր ողջ լինել։  Շատ շուտով մեռնելու ես։

-Մեռնում են բոլորը, բայց ես միշտ հավատացել եմ, թե բացառություն կլինեմ։ Եվ ի՞նչ...:

-Գիտեմ, որ սա կհիշեք. լավ բանն ավարտ չունի։ Եթե վերջանար, աշխարհում մարդ չէր մնա, կյանք չէր մնա։ Ոչ մի տեղ։ Իսկ աշխարհը լի է մարդկանցով ու հրաշալի կյանքով։

Այլոց խոսքով

«Նա դարի ամենաթերագնահատված գրողներից է։ Նրա տեղն իրավամբ Հեմինգուեյի, Ստեյնբեկի և Ֆոլկների կողքին է»,-ասել է բրիտանացի գրող, քննադատ, դերասան Ստեֆըն Ֆրայը:

«… Գրող, որ կյանքից մեծ էր…»,–  գրել է San Francisco Chronicle-ը:

Նշանավոր գործեր

«Մարդկային կատակերգություն»

«Իմ սիրտը լեռներում է»

«Իմ անունը Արամ է»

Շուտով

«Իթակա» (Մեգ Ռայանի կինոնկարը։ Դերերում՝ Թոմ Հենքս։ «Մարդկային կատակերգություն» վեպի կինոադապտացիան):

Image: 
Display type: 
Small
Weight: 
20