Submitted by A.Yeghiazaryan on Thu, 06/23/2016 - 16:31
«Չարլի Փափազյանը Ամերիկայում գարեջրի տնային արտադրության հիմնադիրն է եւ շարունակում է մնալ կարեւոր մարդ ինչպես անհատ գարեջրագործների, այնպես էլ գարեջրի արտադրության -ամբողջ ոլորտի համար»,- ասել է գարեջրագործ Ջեյմի Բարլոուն:
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 06/23/2016 - 15:47
-Երբ պայքարի մեջ ես, ուզում ես՝ առաջին հարվածը լինի նաեւ վերջինը։ Լավ է, երբ այդ հարվածը քոնն է։
Ով է նա
Գարրի Կասպարովը 15 տարի շարունակ եղել է շախմատի աշխարհի չեմպիոն, եւ այդ ընթացքում դարձել է ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն աշխարհում։ Թեեւ նրանից հետո այդ ցուցանիշը գերազանցվել է, իր երկարամյա չեմպիոնության շնորհիվ՝ Կասպարովը շատերի կողմից համարվում է բոլոր ժամանակների խոշորագույն շախմատիստը։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 06/23/2016 - 15:41
«Գարանյանը սաքսոֆոնահար էր, կոմպոզիտոր, երաժշտական ձեւավորող ու դիրիժոր, եւ հմուտ էր այդ բոլոր ասպարեզներում։ Անկասկած, նա ռուսական ժամանակակից ջազի ամենակարեւոր ներկայացուցիչներից է»,- ասել է ռուսաստանցի ջազմեն Յուրի Սաուլսկին:
Ով է նա
Ջազմեն Գեորգի Գարանյանը եղել է Խորհրդային Միությունում հետպատերազմյան տարիների երաժշտական շարժման առաջամարտիկը. կատարող եւ դիրիժոր՝ նրա օգնությամբ է հիմնադրվել ու կայացել ռուսական ջազի բեմը։
Submitted by A.Yeghiazaryan on Thu, 06/23/2016 - 15:26
«… Հայոց պատմության մեջ նա մնաց իբրեւ մի անխոնջ անհատականություն, որը շրջեց աշխարհով մեկ՝ ունենալով մեկ նպատակ ու ծրագիր՝ Հայաստանի ազատագրումը». Ռազմիկ Փանոսյան
Ով է նա
Իսրայել Օրին Օսմանյան եւ Պարսկական լծից Հայաստանի ազատագրման ջատագովն էր։ Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի համար իր բնօրրանում անկախություն կերտելու գործում եվրոպական ուժերի օժանդակությունն ապահովելու վրա։
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/25/2016 - 11:04
«Երբեք չմոռանաք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ, ոչ թե նրանց, որոնք վճարում են ձեզ, կամ ձեր խմբագիրներն են, աղբյուրները, ընկերները, կամ առաջընթացի հնարավորությունները։ Միա՛յն հանրության առաջ»:
Ով է նա
Բեն Բաղդիկյանն ամերիկահայ նշանավոր լրագրող էր, որն իր օրինակելի գործունեությամբ խոշոր հետք է թողել իր ոլորտում՝ արժանանալով Պուլիցերյան եւ Փիբոդի մրցանակներին։
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/25/2016 - 10:49
«Առնոն XX դարի երկրորդ կեսի հայ իրականության ամենատաղանդավոր երաժիշտն էր. Աստված նրան պարգեւել էր մեծագույն մի հանճար»,- ասել է Խորեն Աբրահամյանը:
Ով է նա
Առնո Բաբաջանյանը մի կոմպոզիտոր էր, որի մեղեդիները գերում էին լսողին եւ որի ստեղծագործությունները նրան դարձրել էին Խորհրդային Միության հետպատերազմական շրջանի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը։
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/25/2016 - 10:37
«Ազատագրական բանակին ես միացել եմ իբրեւ կամավոր եւ այժմ մեռնում եմ հաղթանակին ու նպատակներիս մեկ քայլ չհասած։ Մահվան պահին ես հայտարարում եմ, որ չունեմ ոչ մի ատելություն գերմանացի ժողովրդի կամ որեւէ ուրիշի նկատմամբ»։
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/25/2016 - 09:50
«Նա գերբնական բնազդ ուներ արվեստի բոլոր ձեւերի նկատմամբ… դա մի բացառիկ պարգեւ էր, որը թույլ էր տալիս խփել ճիշտ նշանակետին»,- ասել է Ուիլեմ դը Քոնինգը:
Ով է նա
Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր եւ սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են XX դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։
Submitted by A.Yeghiazaryan on Wed, 05/25/2016 - 09:42
«Նա երեւի թե եղել է մեծագույն ուսուցիչը պատմության ընթացքում»,- Ռոբերտ Ման՝ Ջուլիարդի լարային կվարտետի հիմնադիր:
Ով է նա
Իվան Ղալամյանն աշխարհահռչակ ջութակահար-մեթոդիստ էր։ Նրան աշակերտել են մեր ժամանակների մեծագույն կատարողներից շատերը, այդ թվում՝ Իցհակ Փերլմանը, Սերջիու Լուկան, Փինխաս Ցուկերմանը, Անի եւ Իդա Քավաֆյանները, Կյունգ-Վա Չունգը եւ Դորոթի Դելայը։